Կասպից ծովի շուրջ պայմանավորվածությունները կանխեցին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դավադրությունը. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր հայտարարել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին ստորագրված կոնվենցիան խափանեց իրենց զինված ուժերը տարածաշրջան ուղարկելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պլանները:

«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դավադրությունը միտված էր այն բանին, որ Կասպից ծովի ափին հայտնվեն իրենց զինվորները, այստեղ գան ամերիկյան նավերը, ուղղաթիռներն ու ռազմաբազաները,- Ռոուհանիի խոսքը մեջբերել է «Ֆարս» գործակալությունը:- Սակայն կոնվենցիան արգելեց ռազմաբազաների ստեղծումը եւ օտարերկրյա նավերի ներկայությունը Կասպից ծովում: Պայմանավորվածությունների համաձայն, այդ ծովի ջրատարածքում գտնվող յուրաքանչյուր նավ պետք է լինի մերձկասպյան հինգ պետություններից մեկի դրոշի ներքո»:

Ռոուհանին ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից կոնվենցիան մեծ նշանակություն ունի: «Վերջին գագաթնաժողովի ընթացքում լուծվեցին մի շարք կարեւոր հարցեր, որոնք հարուցում էին Իրանի եւ մյուս երկրների մտահոգությունը: Դրանցից ամենակարեւորը Կասպից ծովի անվտանգության հարցն էր»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս