Բաժիններ՝

Ռուսաստանի ԿԲ-ն Վլադիմիր Վիսոցկուն նվիրված հուշադրամ է թողարկել

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը ռուս նշանավոր երգիչ, բանաստեղծ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու պատվին արծաթե հուշադրամ է թողարկել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կենտրոնական բանկը:

«Մետաղադրամի դարձերեսին երկու ձիերի ֆոնին պատկերված է կիթառը ձեռքին Վլադիմիր Վիսոցկին, նրանից ձախ պատկերված է թուր, իսկ աջ կողմում նշված են նրա կյանքի տարիները՝ 1938-1980: Մետաղադրամի վերևի հատվածում գրված է «Վլադիմիր Վիսոցկի» գրառումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մետաղադրամը «պրուֆ» որակի է, թողարկվել է 3 հազար օրինակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս