Պուտինը կգնա՞ Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին. Kronen Zeitung
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի եւ Վոլֆգանգ Մայլինգերի առաջիկա ամուսնության արարողությանը: Օգոստոսի 15-ին այս պնդմամբ հանդես է եկել Kronen Zeitung թերթը՝ վկայակոչելով Ավստրիայի քաղաքական շրջանների աղբյուրներ:
«Վերջին տեղեկություններով… Վլադիմիր Պուտինը հարսանիքի կժամանի որպես անսպասելի հյուր»,- գրում է հրատարակությունը: Արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին Շտիրիայի երկրամասի հարավում: Նախապես ամուսնության արարողությունը պլանավորվել է անցկացնել Գամլիցի համայնքում, սակայն հետագայում միջոցառման անցկացման վայրը որոշել Է տեղափոխել:
Ըստ որում, ՌԴ-ի նախագահի եւ Գերմանիայի ֆեդերալ կանցլերի մամուլի ծառայությունների հաղորդումներով՝ այդ օրն Անգելա Մերկելը Պուտինին կընդունի Բեռլինի մերձակա Մեզերբերգի իր նստավայրում, որպեսզի բանակցություններ վարի, մասնավորապես, Սիրիայի եւ Ուկրաինայի արեւելքի իրադրության շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: