Բաժիններ՝

Հնդկաստանի զինուժերն ուղարկվել են Քերալայի նահանգ՝ օգնելու հեղեղումներից տուժածներին

Հնդկաստանի ռազմածովային ուժերի հարավային հրամանատարությունը դադարեցրել է բոլոր զորավարժությունները եւ անձնակազմին ուղարկել փրկելու եղանակային վատ պայմաններից տուժած Քերալա հարավային նահանգի բնակիչներին:

Այդ մասին հայտնել է Հնդկաստանի ՌԾՈւ-ի մամուլի ծառայությունը: Քերալայի նահանգի դրությունը, որն անցած շաբաթվա կեսերից հայտնվել է մուսոնային հզոր տեղատարափների իշխանության ներքո, շարունակում է վատթարանալ: Տեղական իշխանությունների վերջին տվյալների համաձայն, օգոստոսի 8-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակահատվածում մահացածների թիվն արդեն հասել է 73-ի:

Քերալայի վարչակազմն առաջիկա 24 ժամվա համար նահանգի ողջ տարածքում հայտարարել է վտանգի «կարմիր» մակարդակ, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին ու ուխտագնացներին հորդորել է ժամանակավորապես խուսափել ժողովրդականություն վայելող մի շարք վայրեր այցելությունից: ANI գործակալության տեղեկատվության համաձայն, առնվազն 82 զբոսաշրջիկներ այժմ չեն կարողանում հեռանալ Մունար հանրաճանաչ լեռնային առողջարանից, քանի որ այս քաղաքից ձգվող ճանապարհները կամ ջրով են ողողված, կամ արգելափակված են սողանքների հետեւանքով: Իշխանությունների գնահատումներով՝ այս տարի տարածաշրջանում մոլեգնում է վերջին գրեթե 100 տարվա ընթացքում ամենաավերիչ մուսոնը:

Ընդհանուր առմամբ, երկրի ՆԳ նախարարության տվյալներով, սեզոնային անձրեւների սկսվելուց ի վեր Հնդկաստանի տարբեր մասերում զոհվել է ավելի քան 770 մարդ, որոնց մեծ մասը՝ 200-ից ավելին, բաժին է ընկնում Քերալային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս