«Մոսկան պատրաստ է չեղարկել այցագրերը թուրք պաշտոնյաների և ձեռնարկիչների համար». Չավուշօղլու

Ռուսաստանը պատրաստ է չեղարկել այցագրային ռեժիմը Թուրքիայի որոշ կատեգորիաների քաղաքացիների համար: Օգոստոսի 15-ին այս պնդմամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների 10-րդ խորհրդակցությունում, որը տեղի է ունենում Անկարայում:

«Մենք Ռուսաստանի հետ սկզբունքային համաձայնության ենք հասել ձեռնարկիչների եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար այցագրերի չեղարկման շուրջը»,- նրա խոսքից մեջբերում է անում TRT հեռուստաալիքը:

Չավուշօղլուն նշել է, որ՝ ռուս-թուրքական աշխատանքային խումբը սույն հարցը կքննարկի Կուրբան-Բայրամ տոնից հետո, որն այս տարի երկրում նշվում է օգոստոսի 21-ից մինչեւ 24-ը: Պաշտոնական անձնագրերը ներառում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների եւ դիվանագետների անձնագրերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031