Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը (MSF) հայտնել է փետրվարի 18-ից մինչեւ 27-ը Արեւելյան Գութայում ավելի քան 770 խաղաղ բնակիչների զոհվելու ու եւս ավելի քան 4,05 հազար մարդու վիրավորվելու մասին։
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների՝ Սիրիային նվիրված հանդիպումը Աստանայում կկայանա մարտի 16-ին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մարտի 14-ին Մոսկվայում կանցկացնեն ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստը:
Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի մի շարք քաղաքներում օդանավակայանները մասնակի կամ լիովին դադարեցրել են աշխատանքն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, որի ընթացքում նա հայտարարել է ՌԴ-ում նորագույն զինահամակարգերի ստեղծման մասին:
Լոնդոնի ու Բրյուսելի եւ Լոնդոնի ու Փարիզի միջեւ երթեւեկող մի քանի գնացքներ չեղարկել են իրենց ուղերթները Մեծ Բրիտանիայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Արեւելյան Գութայում, ի պատասխան ահաբեկիչների սադրանքների, լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում:
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում են առավելագույն ճնշում գործադրել Դամասկոսի վրա Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կատարելու համար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Եվրամիության արագ հակազդման անհրաժեշտության մասին:
Չինաստանի պաշտոնական իշխանությունները Վաշինգտոնի եւ Թայբեյի կապերի ամրապնդման օրինագծին ԱՄՆ-ի հավանություն տալուց հետո թայվանյան կողմին հրապարակայնորեն նախազգուշացրել են «անախորժությունների» մասին, եթե նրանք այսուհետեւ էլ ապավինեն արտասահմանյան աջակցությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է ընդունել Ուկրաինային վաճառել 47 միլիոն դոլար ընդհանուր գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիներ (ՀՏՀՀ):
Պենտագոնը հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում գերձայնային տեխնոլոգիաների բնագավառում:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մարտի 1-ի երեկոյան հայտարարել է, որ ի գիտություն է ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բարձրացված մաքսի տեսքով պողպատի եւ ալյումինի ներմուծման սահմանափակումներ մտցնելու մասին։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանգուցային խորհրդական Ջոն Քելլին կյանքում ամենից քիչը կցանկանար հեռանալ ներքին անվտանգության նախարարի պաշտոնից ԱՄՆ-ի վարչակազմում աշխատանքի անցնելու համար եւ դա ի վերուստ տրված պատիժ է համարում:
Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանին պատրաստ է գլխավորել Իտալիայի կառավարությունը՝ մարտի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջ կենտրոնամետ կոալիցիայի հաղթանակի դեպքում:
Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջեւ սպառազինությունների մրցավազքի սկիզբը դարձավ ԱՄՆ-ի դուրս գալը Հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագրից:
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է ինքնավար մարզի կառավարության ղեկավարությունից հօգուտ բանտում գտնվող քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի:
«Փաստ» թերթը գրում է. «Հայ իրավաբաններ Միքայել Ամերյանն ու Արմենուհի Աշվանյանը Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել:
Իսպանացի եւ ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Բերտով եւ վանդականախշ զգեստով կինը (Մարիա Թերեզ Վալտեր)» նկարը փետրվարի 28-ին Լոնդոնի Sotheby՚s աճուրդային տանը վաճառվել է 49,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (69,4 միլիոն դոլարով):
Սաուդյան Արաբիայի իշխանությունները սահմանել են թագավորությունում ամենատարածված ընտանի կենդանու՝ ուղտերի պարտադիր չիպավորում:
Լոնդոնի Tate պատկերասրահում հայտնաբերել են իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) վրձնի կնոջ դիմանկար։
Նյուֆաունդլենդի եւ Լաբրադորի նահանգից նորոգողների բրիգադը շահել է Կանադայի Lotto Max ազգային վիճակախաղի ամենախոշոր մրցանակը՝ 60 միլիոն կանադական դոլարի (47 միլիոն դոլարի) չափով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եմենի հարցով բանաձևի առնչությամբ ՌԴ-ի կողմից վետոյի կիրառման հարցը:
Հարցազրույց Գյոթինգենի համալսարանի (գերմ.՝ Georg-August-UniversitՊt GՓttingen) քաղաքագիտության պրոֆեսոր, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտի (DOC Research institute) համահիմնադիր, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Փիթեր Շուլցի հետ:
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դժգոհ է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ընթացքից:
Փարիզի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի քաղաքային խորհուրդների երեք տասնյակ պատգամավորներ լույս մարտի 1-ի գիշերը ակցիա են կազմակերպել անօթեւաններին ցուցաբերվող օգնության չափերն ավելացնելու պահանջով:
Լեհաստանն ու Իսրայելը պաշտոնական երկխոսություն են սկսել Լեհաստանում ընդունված օրինագծի առնչությամբ, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում Հոլոքոստին և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած այլ հանցագործություններին լեհերին մեղսակցության մեջ մեղադրելու համար:
Walmart ընկերությունը, որին է պատկանում ԱՄՆ-ում հանրախանութների խոշորագույն ցանցը, զենքի վաճառքի տարիքային սահմանափակումը բարձրացրել է մինչեւ 21 տարեկան։