ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը և ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովին «Եվրասիա խումբ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը կարևոր ու ողջունելի է համարում:
Ծագումով իտալացի հոլիվուդյան դերասան եւ պրոդյուսեր Դենի դե Վիտոն կստանա Իտալիայի բարձրագույն պետական պարգեւներից մեկը:
Գերմանիայի դաշնային վարչական դատարանն օրինական է համարել խոշոր քաղաքների տարածք դիզելային ավտոմեքենաների մուտքն արգելելու տեղական իշխանությունների որոշումները:
Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանի մոտավորապես 50 պաշտոնյաներ ամբողջ գիշերը քնելու են փողոցում, սաստիկ ցրտի պայմաններում, որպեսզի ուշադրություն հրավիրեն ցրտից սառչող անօթեւանների վրա:
«Հրեշն արեւելքից» ցիկլոնը, որը սաստիկ ցրտեր եւ ձնատեղումներ է բերել Մեծ Բրիտանիա, Լոնդոնում չի զգացվում, բայց երկրում, ըստ տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալների, հարյուրավոր դպրոցներ են փակվել։
Պրահայի քաղաքային դատարանը փետրվարի 27-ին ազատ է արձակել Թուրքիայի պահանջով փետրվարի լույս 25-ի գիշերը Չեխիայի մայրաքաղաքում ձերբակալված՝ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմին:
Եղանակը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել իտալացիներին. ձնատեղումից հետո, որը փետրվարի 26-ին գործնականում ամբողջովին կաթվածահար էր արել Հռոմի կյանքը, փետրվարի 27-ի առավոտյան ձյուն է տեղացել էլ ավելի հարավում՝ Նեապոլում։
Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը» (ՍԱԲ) հայտարարել է15 օրվա ընթացքում ՄԱԿ-ի հսկողության ներքո Արեւելյան Գութայից ահաբեկչական խմբավորումների զինյալներին դուրս բերելու պատրաստակամության մասին:
Լեհաստանում անցած մեկ օրում ցրտից հինգ մարդ է մահացել:
Եվրամիությունը հավանություն է տվել հանրակցությունում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար լրացուցիչ 3,7 մլրդ եվրո հատկացնելու որոշմանը:
Թայվանի վարչապետ Լայ Ցինդեն կղզու բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել եւ խուճապի չմատնվել այն բանից հետո, երբ զուգարանի թղթի գների մոտալուտ բարձրացման վերաբերյալ հաղորդումները դրա աժիոտաժային պահանջարկ են առաջացրել սուպերմարկետներում:
Ֆրանսիայում երեք մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով, որոնք հաստատվել են երկրի գրեթե ողջ տարածքում:
ՄԱԿ-ի աշխատակիցների շրջանում սեռական ոտնձգությունների հետ կապված մեծ թվով գանգատները համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը հարկադրել են գնալ աննախադեպ քայլի՝ թեժ գիծ բացել անձնակազմի անվայել վարքագծի վերաբերյալ գանգատների ընդունման համար։
Միացյալ Նահանգների Lockheed Martin կորպորացիան վերացրել է JAGM (Joint Air-to-Ground Missile) «օդ-երկիր» դասի նոր հրթիռների ռադիոէլեկտրոնային խոցելիությունը:
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փետրվարի 27-ին հաջողությամբ արձակել է H2A ծանր հրթիռը՝ Optical 6 նորագույն կառավարական հետախուզական արբանյակով:
Կորեայի Հանրապետության դատախազությունը փետրվարի 27-ին 30 տարվա բանտարկություն է պահանջել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի համար, որին մեղադրում են կոռուպցիայի, կաշառակերության, իշխանության չարաշահման եւ պետական գաղտնիքի հրապարակման մեջ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի մեկ ամսվա ընթացքում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ին պետական այցով կժամանի Վաշինգտոն:
Պեկինի իշխանությունները փետրվարի 27-ին բավական երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ տագնապի դեղին մակարդակ են հայտարարել Չինաստանի մայրաքաղաքում օդի որակի կտրուկ վատանալու պատճառով:
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իր կուսակցությունը երիտասարդ նոր քաղաքական գործիչների կարիք ունի:
Ռուսաստանը փետրվարի 26-ին արգելափակել է Եմենի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)` Մեծ Բրիտանիայի կողմից առաջադրված բանաձեւի նախագծի ընդունումը, որում Իրանը մեղադրվում էր հուսիթ-խռովարարաներին զենքի անօրինական մատակարարումների մեջ:
Պապուա Նոր Գվինեայում 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
«Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիր, սակայն ստորագրեց մեկ այլ փաստաթուղթ, որը շատ քիչ է զիջում նախկինում բանակցված փաստաթղթին: Բնականաբար, տեղի ունեցածի մեջ միայն ԵՄ-ին մեղադրելը սխալ եմ համարում, քանի որ բոլոր կողմերն էլ մեղավորության իրենց չափաբաժինն ունեին»:
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի հուշերի գիրքը կհրապարակվի այս տարվա նոյեմբերի 13-ին:
Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է փաստերը. Եվրոպական խորհրդարանը Խոջալուի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ընդունել։
Հալեպի ավելի քան 200 հազար բնակիչ վերադարձել է քաղաքի արևմտյան հատված՝ այն ահաբեկիչներից ազատելու օրվանից սկսած:
Սլովակիայում սպանվել է հետաքննությամբ զբաղվող 27-ամյա լրագրող Յան Կուցյակը: Նա և նրա ընկերուհին սպանվել են արձակված կրակոցներից:
Ամերիկացիների միայն 35 տոկոսն է հավանություն տալիս Դոնալդ Թրամփի գործունեությանը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
ԵՄ-ի մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի մնալը նրան գաղութային կախվածության մեջ կդնի Բրյուսելից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 26-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: