Բաժիններ՝

Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում էլեկտրամատակարարման լուրջ խափանում է տեղի ունեցել

Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում էլեկտրամատակարարման լուրջ խափանում է տեղի ունեցել: Այդ մասին ասված է Twitter-ում օդանավակայանի էջում օգոստոսի 15-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մենք գիտենք օդանավակայանում էլեկտրականության ընդգրկում անջատման մասին եւ հետաքննում ենք պատճառները: Էլեկտրամատակարարման պահուստային համակարգերը գեներատորների օգնությամբ էլեկտրականություն են տալիս օդանավակայանի որոշ մասերի»,- նշվում է տեքստում:

Դրանում նաեւ ասված է, որ ավիահաղորդակցությունը վերականգնված է, սակայն այն սովորականից ավելի դանդաղ է իրականացվում: Ինչպես հայտնել է տեղի ռադիոկայանը, էլեկտրականության անջատումը տեղի է ունեցել պահեստային գեներատորի բռնկման պատճառով: Հրշեջներն արագորեն մարել են կրակը, օդանավակայանի ենթակառուցվածքի լուրջ վնասի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս