
Էրդողանը և Մերկելը քննարկել են տնտեսական հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Անգելա Մերկելը ընդգծել է Թուրքիայի տնտեսության կարևորությունը Գերմանիայի համար:
«Այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը և Մերկելը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածարջանային հարցերը, նախ և առաջ, Սիրիայում ստեղծված իրավիճակը: Երկու ղեկավարները անդրադարձել են նաև սեպտեմբերին մեր նախագահի առաջիկա այցին Բեռլին: Նրանք պայմանավորվել են Թուրքիայի և Գերմանիայի ֆինանսների նախարարների հանդիպում կազմակերպելու մասին, որը կկայանա առաջիկա օրերին: Հեռախոսազրույցի ընթացքում Մերկելը ընդգծել է, որ Թուրքիայի ուժեղ տնտեսությունը կարևոր է Գերմանիայի համար»,- գործակալությանը տեղեկացրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի զրուցակիցը:
Նա հավելել է, որ երկրի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը Թուրքիայի և Գերմանիայի միջև համագործակցության ամրապնդմանը և պայմանավորվել են կատարել փոխադարձ այցեր: