ԱՄՆ-ի Պետդեպը նշել է սիրիական ճգնաժամի լուծման «միակ» միջոցը

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթն օգոստոսի 15-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը Ժնեւի գործընթացը գնահատում է որպես Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման հասնելու միակ միջոցը:

«Մենք ՄԱԿ-ի հովանու ներքո շարունակվող Ժնեւի գործընթացը դիտում ենք որպես Սիրիայում երկարաժամկետ քաղաքական լուծման հասնելու միակ կենսունակ միջոցը»,- ասել է նա ճեպազրույցում ի պատասխան սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջը ՌԴ-ի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի սեպտեմբերյան գագաթնաժողովի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի վերաբերյալ հարցին:

Նոյերթը հիշեցրել է, որ օգոստոսի 15-ին ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հանդիպում է ունեցել Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ, որը համակարգում է Ժնեւի գործընթացը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս