Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 460-ի
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 460-ի: Այդ մասին օգոստոսի 16-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ տարերային աղետի հետեւանքով տուժել է 7,7 հազար մարդ, ավերվել են գրեթե 72 հազար տուն, հարյուրավոր դպրոցներ ու ու տասնյակ հիվանդանոցներ:
Կղզու 417 հազար բնակիչներ ներկայում գտնվում են ժամանակավոր ճամբարներում՝ երկյուղելով տուն վերադառնալ հնարավոր նոր երկրաշարժերի պատճառով: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Մատարամ քաղաքից 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա էր: Իշխանությունները նախազգուշացրել էին ցունամիի սպառնալիքի մասին, որը օգոստոսի 6-ին հանվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: