Բաժիններ՝

Թրամփը ԿՀՎ-ի նախկին տնօրեն Բրենանին զրկել Է գաղտնի տեղեկատվությունից օգտվելու իրավունքից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Բրենանից՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին պետից եւ պետության ներկայիս ղեկավարի մոլի քննադատից, հետ է կանչել գաղտնի տեղեկատվությունից օգտվելու իրավունքը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն այս մասին հայտարարել է՝ լրագրողների համար ընթերցելով Թրամփի կարգադրությունը, որտեղ Բրենանի պահվածքը որակված է՝ արտասովոր, տեղեկացնում է BBC-ն: Հելսինկիում ամերիկա-ռուսական գագաթնաժողովից հետո Բրենանը կշտամբանքների տարափ է թափել Թրամփի գլխին՝ նրան մեղադրելով պետական դավաճանության մեջ:

Անցյալ տարի Բրենանը հայտարարել էր, թե 2016 թվականին Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր կապերի հետաքննությունը միանգամայն հիմնավորված է: Թրամփն իր հերթին բազմիցս դա համարել է «վհուկների որս»: Ջոն Բրենանը գաղտնի նյութերից օգտվելու իրավունքից իրեն զրկելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումը որակել է իշխանության քաղաքականապես պատճառաբանված չարաշահում եւ վրեժ լուծելու միջոց՝ վարչակազմի հասցեին քննադատության համար: Ըստ որում Բրենանն ընդգծել է, որ Թրամփին «չի հաջողվի զսպել» իրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս