Իրանը առանցքային դեր է կատարել Կրեմլի որոշման մեջ՝ օդային ռմբակոծումներ սկսել Սիրիայում ու համագործակցել Իրաքի բանակի հետ:
ԵՄ-ն դեռ վերաձևավորում է Հարևանության քաղաքականությունը` այն բարելավելու, գործընկեր երկրների համար ավելի գրավիչ դարձնելու և նոր մարտահրավերներին պատասխան տալու նպատալով։ Իրականում, ԱլԳ բոլոր երկրները հրավիրվել են մասնակցելու այս վարժությանը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ զրույցի ընթացքում ծրագրվում է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստական գործընթացը, որը նախատեսվում է անցկացնել Բելգրադում դեկտեմբերի 3-4-ը:
Պրիշտինայում՝ Կոսովոյի խորհրդարանի նիստերի դահլիճում, խորհրդարանականների խումբը սրահ գազային պայթուցիկ է նետել արցունքաբեր գազով, որն արդյունքում այն պայթել է, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
Անկախ փորձագիտական Bellingcat խումբն իր կայքում հրապարակել է 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկի մոտ կործանված «Բոինգ» ինքնաթիռի ընկնելու պատճառները: Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացության, որ Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռին խփել են ռուսական արտադրության «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրից, ասվում է Bellingcat-ի զեկույցում:
Afek Oil & Gas ընկերությունը Գոլանի բարձունքներում նավթային խոշոր հանքավայր է հայտնաբերել, որի արդյունահանումը կապահովի Իսրայելի նավթի կարիքները երկար տարիներ, հայտնում է Globes պարբերականը:
«Չգիտեմ, թե որքանով այս հարցում Ռուսաստանը կհաջողի, բայց սա շատ բարդ հակամարտություն է: Հակամարտություններին կարելի է միջամտել ինչ-ինչ նպատակներով, սակայն արդյունքները կարող են այլ լինել: Վերջին տասնամյակների ընթացքում ականատեսն ենք եղել, որ նման միջամտությունները դրական ավարտ չեն ունեցել»:
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է խորհրդային ու բելառուս գրող, լրագրող Սվետլանա Ալեքսեևիչին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեծ Բրիտանիան Բալթյան երկրներ կուղարկի իր զինվորականներին, որպեսզի ԱՄՆ-ի ու Գերմանիայի ստորաբաժանումների հետ պաշտպանի այդ երկրները «պոտենցյալ ռուսական ագրեսիայից» ու ուժեղացնի ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների պաշտպանությունը, գրում է Financial Times-ը:
Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
«ՆԱՏՕ-ն պատրաստ է ու ի վիճակի է պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին, ներառյալ Թուրքիային, ցանկացած սպառնալիքից»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ ռուսական ավիահարվածներն անվանելով «անհանգստության պատճառ»:
Սիրիական բանակը հայտարարել է լայնամասշտաբ հարձակումների անցնելու մասին, որի նպատակն է ազատել Սիրիայի բնակավայրերն ու շրջանները, որոնք տուժել են ահաբեկչությունից:
Ինչպես տեղեկացնում է Trend-ը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, մամլո քարտուղար Դանիել Հոլտենը հայտարարել է, թե Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է լքել մարդու իրավունքների հարցով Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խումբը։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին մեղադրել է Ռուսաստանին սիրիական ընդդիմությանը հարվածներ հասցնելու մեջ:
Հայտնի են դարձել ՄԱԿ-ում կոռուպցիոն սկանդալների առնչությամբ ձերբակալված անձանց անունները, հայտնում է Reuters-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Մոսկվային հրաժարվել աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հայտնում է Reuters-ը:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան 2 ավիահարված է հասցրել Եմենում հարսանեկան հանդիսությանը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 13 մարդ, մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածքներ:
Հայկական համայնքների ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կոչ անելով ԴԱԻՇ-ը ճանաչել ահաբեկչական խմբավորում ու քսենոֆոբիա չառաջացնել զինյալների անվանման պատճառով:
Հունաստանի կառավարությունը մտադիր է բարձրացնել թանգարանների ու հնագիտական հուշարձանների այցելությունների տոմսերի գները, որպեսզի ավելացնի բյուջեի եկամուտները, գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հունաստանի մշակույթի նախարար Արիստիդիս Բալտասին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երևանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին: Նիստին ներկա էին նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արևելյան և Արևմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների:
Ռուսական ռազմական արշավը Սիրիայում այդ երկրում իրավիճակը դարձնում է «առավել վտանգավոր», կարծում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը:
Ռուսական կողմը չի կարողանում հաղթահարել «Վերին Լարս» ռուս-վրացական սահմանային անցակետում կուտակված տրանսպորտային հոսքը, այդ պատճառով կուտակվել են 30 բեռնատարներ: Այս մասին այսօր «Նովոստի-Գրուզիային» հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի նավերը 26 հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Այսօր ԵՄ երկրներն անցնում են Միջերկրական ծովում օպերացիայի երկրորդ փուլին, որի նպատակն է պայքարը փախստականների անօրինական փոխադրման դեմ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Սիրիացի ակտիվիստները հայտնում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռուսական ռազմաօդային ուժերի նոր ավիահարվածների մասին: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ հարվածները հասցվել են Սիրիայի Համա ու Իդլիբ նահանգներում ու ուղեկցվել են Սիրիայի կառավարական ուժերի ցամաքային գործողություններով, հայտնում է BBC-ն:
Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը: Տեղումներ են նկատվել կենտրոնում, Մոսկվայի հյուսիս-արևելքում ու քաղաքի այլ շրջաններում, հայտնում է TASS-ը:
ԱՄՆ ԿՀՎ ու Ազգային անվտանգության ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ում շնորհիվ մամուլին հասուն դարձան գաղտնի հետախուզական տեղեկություններ և ով հետո փախավ Ռուսաստան, հայտարարել է այն մասին, որ ցանկանում է վերադառնալ ԱՄՆ ու պատրաստ է հանուն դրա բանտ նստել:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության վրա:
Քիմիայի ոլորտում 2015 թվականի Նոբելյան մրցանակն շնորհվել է ԴՆԹ-ի ռեպարացիայի համար բջջային գործիքակազմի բացահայտման համար, հայտնում է BBC-ն: