«Նախագահը պայքարում էր ծանր հիվանդության դեմ». մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը
61 տարեկան հասակում սեպտեմբերի 21-ին ժամը 10:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:05-ին) Հանոյի թիվ 108 զինվորական հոսպիտալում մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության կենտրոնական վարչության պետ Նգուեն Կուոկ Չիեուն:
«Նախագահը պայքարում էր ծանր հիվանդության դեմ: Սակայն, չնայած հայրենական ու արտասահմանյան առաջատար բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, այդպես էլ չկարողացավ ապաքինվել»,- ասված է առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ, որը պատասխանատու է Վիետնամի կուսակցության ու պետության ղեկավարների առողջության մասին հոգ տանելու համար:
Չան Դայ Կուանգը Վիետնամի նախագահ էր դարձել 2016 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: