ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օկլենդ քաղաքում հաշմանդամի սայլակով տղամարդն ինքնաշեն ռումբ է պայթեցրել բժշկական կենտրոնում, հայտնում է CBS San Francisco-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ռուսաստանը մեղադրել է Բելգիային Սիրիայի Հալեպ նահանգի Հասաջեք շրջանի բնակելի թաղամասերին ավիահարված հասցնելու մեջ։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մոտ 12 տարեկան երկու տղայի է ներգրավել 2 տղամարդու գնդակահարելու գործում, որոնց մեղադրում էին լրտեսության մեջ, գրում է Daily Mail-ը։
«Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ լինելու բանավեճին, Թրամփը կարող է վերադարձնել Ամերիկայի վեհությունը»,- ասել է Մալիք Օբաման, որը տակավին հուլիսին հայտարարել էր, որ մտադիր է ընտրություններում քվեարկել հանրապետականի օգտին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Բեռլին, որտեղ «նորմանդյան քառյակի» ղեկավարների հետ կփորձի գտնել Դոնբասում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիները։
Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի Twitter-յան օգտահաշիվը կոտրվել է անհայտ անձանց կողմից, ասվում է Բելգիայի ՆԳՆ-ի պաշտոնական Twitter-ում։
Ռուսաստանի վարքագիծը խաթարում է միջազգային նորմերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դանակով զինված անհայտ տղամարդը 15 մարդու է պատանդ վերցրել Բրյուսելի հարավում գտնվող Ֆորե կոմունայի Carrefour սուպերմարկետում, հայտնում է BBC-ն։
Ինչպես պարզել է հետաքննությունը, արքայազնը Էր-Ռիադի վրանային ճամբարում՝ զանգվածային քաշքշուկի ժամանակ, կրակ էր բացել և գնդակահարել իր ընկերոջը՝ Ադիլ ալ-Մխեմիդին, ինչպես նաև վիրավորել ևս մի մարդու:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ Նյու Յորքում տեղադրված կիսամերկ արձանը քաշքշուկ է հրահրել: Այս մասին գրում է New York Daily News հրատարակությունը:
Երկուշաբթի օրը WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժի ինտերնետային կապը միտումնավոր խափանվել է որոշ պետական մարմինների կողմից:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել դատարանին` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ հակահայկական վանկարկումների համար: Այս մասին Փայլանը հայտնել է թվիթերյան միկրոբլոգում:
Դուբայի ոստիկանությունը հայտարարել է, որ առաջին ռոբոտ-ոստիկանը շահագործման կհանձնվի 2017 թվականին: Այս մասին տեղեկացնում է քաղաք-Էմիրության Dubai Media Office մամուլի կենտրոնը: Այլ մանրամասնություններ չեն նշվում:
PepsiCo Inc-ը, որը գազավորված ըմպելիքների՝ մեծությամբ երկրորդ արտադրողն է աշխարհում, նպատակ է դրել մինչեւ 2025 թվականը նվազեցնել շաքարի, նատրիումի եւ հագեցած ճարպերի պարունակությունն իր արտադրանքում: Այս մասին գրում Է Fortune հրատարակությունը:
«Դասեր պետք է քաղել ՀԱՊԿ-ի երևանյան նիստից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներին։
Ստամբուլում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներին բացահայտելուն ուղղված գործողությունների ժամանակ 4 ահաբեկիչ է ձերբակալվել:
Հիլարի Քլինթոնն ստացել է աշխարհի 45 երկրների բնակչության ավելի քան կեսի աջակցությունը, նրա կողմնակիցների մեծ մասն ապրում է Արեւմտյան Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում. սրանք են այն հարցման տվյալները, որը Gallup International/WIN ընկերության կողմից անցկացվել է օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին, կայցելի Թուրքիա:
Ինչքանո՞վ է իրատեսական Մոսկվայի, Անկարայի և Բաքվի մերձեցումը, և հնարավոր է արդյոք Ռուսաստանի որևէ ենթադրյալ ապակողմնորոշում։ Նման հարցադրումները ծագում են առաջին հերթին ոչ այնքան քաղաքականության և դիվանագիտության մասին ծայրահեղ անհատականացումից, որքան բացառապես «թագավորական գործի» մասին պատկերացումից։ Իսկապես, ոչ կառավարական կազմակերպությունների և խորհրդարանական կազմակերպությունների դերը ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան արտաքին քաղաքականության ձևավորման գործում անհամեմատ փոքր է ԵՄ-ի երկրների կամ ԱՄՆ-ի համեմատ։
«Ինչպես տեսնում ենք, եթե հանրային հարցումների հիման վրա Քլինտոնի հաղթանակի հավանականությունը մեծանում է, ապա շուկան աճում է, սակայն, եթե այդ նույն հարցումները ցույց են տալիս, որ Քլինտոնի հաղթանակի հավանականությունը նվազեց, նկատվում է գների անկում»,- ասում է կենտրոնի ներկայացուցիչ Ջոյել Փրաքենը:
Թուրքիայում գյուլենականների դեմ ուղղված հետախուզականորոնողական գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել:
Թուրքիայի Իզմիրի նահանգում բանտարկվել է «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի եղբարը՝ Քութբեթթին Գյուլենը:
Ֆինանսական RBS խումբը, որում ընդգրկված է NatWest բանկը, չեղյալ է հայտարարել Մեծ Բրիտանիայում ռուսական պետական Russia Today հեռուստաալիքի հաշվեհամարներն արգելափակելու մասին որոշումը, հայտնում է բրիտանական The Times պարբերականը։
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում դպրոցական երկու ավտոբուսների բախման հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, տուժել է 40-60 աշակերտ, հայտնում է CBS News-ը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդյան քառյակի» իր գործընկերներին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներին հանդիպման է հրավիրել Բեռլինում հոկտեմբերի 19-ին՝ քննակելու «մինսկյան պայմանավորվածությունները» և արևելյան Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը։
Գերմանիան պատրաստ է ավելի ակտիվ դեր խաղաղ Եվրոպայում ռազմատեխնիկական համագործակցության հարցում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բունդեսվերի 200 բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված համաժողովում, հայտնում է DW-ն։
«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը»:
Պենտագոնը դիտարկում է Սիրիայում ռազմավարության փոփոխության հնարավորությունը այդ տարածաշրջանում Ռուսաստանի կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման պատճառով, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչություններում իր աղբյուրներին։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի հարգանք չունի ԱՄՆ գործող նախագահի նկատմամբ և որ ինքը պատրաստ կլինի հանդիպել Պուտինի հետ երդմնակալության արարողության նախօրեին, եթե իրեն նախագահ ընտրեն, հայտնում է The Washington Post-ը։
Վաշինգտոնում կարծում են, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Մոսուլը պաշտպանելիս կարող է որպես կենդանի վահան օգտագործել խաղաղ բնակիչներին, հայտնում է BBC-ն։