Թուրքիայից ԵՄ երկրներ արտահանվել է 55 մլրդ դոլարի ապրանք

Թուրքիայի արտահանումները Եվրոպական միության (ԵՄ) երկրներ 2026-ի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.7%-ով՝ գերազանցելով 54.5 մլրդ դոլարը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զուգահեռ նշվում է, որ ԵՄ շուկա արտահանվող թուրքական ապրանքների թվում առաջին տեղում ավտոմոբիլային արդյունաբերությունն է (15.5 մլրդ դոլար)։ Դրան հաջորդում են քիմիական նյութերը, հագուստն ու սև և գունավոր մետաղները։

ԵՄ երկրների շարքում թուրքական ապրանքների հիմնական սպառողը շարունակում է մնալ Գերմանիան, ուր արտահանման ծավալներն աճել են 4.3%-ով՝ կազմելով 10.1 մլրդ դոլար։ Գերմանիային հաջորդում են Իտալիան (6.8 մլրդ դոլար), Իսպանիան (5.6 մլրդ դոլար), Ֆրանսիան (5.3 մլրդ դոլար) և Ռումինիան (3.7 մլրդ դոլար)։

Թուրք փորձագետները նշում են, որ Անկարա-Բրյուսել տնտեսական հարաբերությունները գնալով ավելի ռազմավարական բնույթ են ստանում, և Թուրքիան վստահ քայլերով առաջ է շարժվում Եվրոպայի «արտադրական կենտրոն» դառնալու ճանապարհով։ Ակնկալվում է, որ մաքսային միության համաձայնագրի հնարավոր արդիականացումն էլ ավելի կխորացնի կողմերի առևտրային կապերը։

«Թուրքիայի արտահանողների միության» (TİM) տվյալների համաձայն էլ՝ հունվար-հունիս ամիսներին երկրի ընդհանուր արտահանումը նույնպես աճել է (3.6%-ով)՝ կազմելով 136.58 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031