Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամմեդ բեն Սալմանն ու արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը խիստ քննադատության են ենթարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները:
Մ. Մկրտչյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է լուրջ հետևություն անի այս միջադեպից։
«Հաշվի առնենք, որ ՌԴ ի հետ ռազմավարական սերտ համագործակցությունը Թուրքիային անհրաժեշտ է Արևմուտքի իր հզոր դաշնակիցների հետ հարաբերություններում ուժերի բալանսի հավասարակշռման համար։ Իսկ նշված ալտերնատիվ տարբերակները եթե նույնիսկ տնտեսական առումով չզիջեն ՌԴ ի հետ իրականացվող ծրագրերին, ապա իրենց քաղաքական նշանակությամբ անհամեմատելի են»:
Եղբայրների վրայից հանվել են կոռուպցիայի մեղադրանքը, սակայն անցած տարի նրանք դատապարտվել էին 4 տարվա ազատազրկման, երբ դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել գանձարանից 1 մլն դոլար հափշտակելու մեջ:
Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը միայն հանգեցնում է այդ երկրում ճգնաժամի ձգձգմանը, հայտարարել է ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին շրջանում մեծացել է անկայունությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Այսպես է APA գործակալության հարցին պատասխանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Նա ընդգծել է, որ հարկավոր է քաղաքական ուշադրություն դարձնել այդ հարցի վրա:
Ռուսաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ:
Իմ և տիկին Ժանի միջև կայացավ բավական ջերմ հանդիպում, բովանդակալից զրույց, որի ընթացքում մենք ամփոփեցինք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի արդյունքները։ Կարող ենք ասել, որ այդ համաժողովը հաջողված էր, արդյունավետ էր բովանդակությամբ, այն փաստաթղթերով, որ ընդունվեցին համաժողովի ընթացքում:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) իր թուլության ու թուլակամության պատճառով է որոշում կայացրել չգնալ Ադրբեջան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամլո ասուլիսում:
2015թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է տնտեսագետ Անգուս Դիթոնին Փրինսթոնի համալսարանից: Մրցանակը գիտնականին շնորհվել է սպառողական, աղքատության ու սոցապահովման անալիզի համար, հայտնում է BBC-ն:
Սիրիայում շարունակվում են կառավարական զորքերի հարձակումները: ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կրում են լուրջ կորուստներ ու փրկվում են փախուստով՝ թողնելով մեծ քանակությամբ զենք ու զինամթերք իրենց տեղակայման նախկին վայրերում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել:
ԱՄՆ-ը գիտեր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերել ռազմական օգնություն, այդ իսկ պատճառով ԴԱԻՇ-ի դեմ ռուսական ռազմական ավիացիայի օպերացիան Վաշինգտոնի համար անսպասելի չէր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան CBS հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:
«Մեզ հարկավոր է Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի խաղաղ կարգավորում՝ հիմնված բանակցությունների վրա: Ես ոգևորված եմ այն բանով, որ կրակի դադարեցման ռեժիմը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, որ ծանր սպառազինությունները հետ են քաշվում, որ ընտրությունները հետաձգվել են»:
«Մի՞թե դու իրոք հավատում ես, որ այս երկրում կքվեարկեն զվարճալի անունով, Հարավային Չիկագոյից սերող սևամորթ տղամարդուն օգտին: Դա բացառվում է, դա ուղղակի խելագարություն է», – հայտարարում էր Օբաման:
ՆԱՏՕ-ի առաքելության հինգ անդամ է զոհվել, ևս հինգն ստացել են վնասվածքներ Աֆղանստանում երեկ՝ հոկտեմբերի 11-ին, աղետի ենթարկված բրիտանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Reuters-ը:
Սոցիալ-դեմոկրատներն առաջ են անցել ուլտրաաջ Ազատության կուսակցությունից Վիեննայի քաղաքային ընտրություններում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԴԱԻՇ-ի առաջնորդը՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին, վնասվածք է ստացել զինյալների շարասյանը հասցված Իրաքի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով:
36-ամյա Իվան Ռյազանցևի՝ ՌԴ Պետդումայի բյուջեի ու հարկերի հարցերով կոմիտեի անդամ Ռաիսա Կարամզինայի օգնականի մարմինը, որովայնի ու մեջքի հատվածում հասցված բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով հայտնաբերել է նրա կինը:
Քիշնևում ցուցարարներն այսօր առավոտյան արգելափակել են երթևեկությունը քաղաքի կենտրոնում, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Բելառուսի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հավաքել է ձայների 83,49%-ը, լրագրողներին հայտնել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Լիդիա Երմոշինան:
Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային զայրացնում են Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող գոտծողությունները, որոնք ուղղված են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերի ամրապնդմանը։ Էրդողանը սպառնացել է փնտրել Ռուսաստանից բնական գազի ներմուծման համար այլընտրանքներ։
«Հայաստանի համար մարտահրավերները բավականին շատ են։ ՀՀ-ն ֆորմալ խնդիր չունի մասնակցելու ԻՊ-ի դեմ գործողություններին, Արևմուտքն էլ թիրախների հարցում համակարծիք է ՌԴ-ի հետ, այլ բան է, թե կողմերից յուրաքանչյուրն այդ թիրախների ներքո ինչ թիրախներ ունի»։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Ջոն Մակ-Քոունը կարող էր թաքցնել Լի Հարվի Օսվալդի կողմից ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության փաստերը, գրում է Independent թերթը՝ հղում կատարելով ԿՀՎ պատմաբան Դևիդ Ռոբարջի զեկույցին:
Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է նվազագույնը 86-ի, հայտնում են Թուրքիայի իշխանությունները: Եվս 186 մարդ վնասվածք է ստացել, նրանցից մոտ 30-ը գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Բեռլինն ու Եվրահանձնաժողովը քննարկում են հնարավորությունը՝ եվրոպական նոր հարկ սահմանել փախստականների օգտին, հայտնում է Süddeutsche Zeitung-ը՝ առանց աղբյուրների հղում կատարելու:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերն այն մասին, թե Սիրիայում Մոսկվայի օպերացիան չի կարելի անվանել մարտահրավեր՝ ուղղված ԱՄՆ-ի առաջնության դեմ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, 126 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս տվյալներն այսօր հրապարակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: