Բաժիններ՝

Չինաստանը կօգնի Սիրիային՝ վերականգնելու մշակութային ժառանգության օբյեկտները. Global Times

Չինաստանի «Գուգուն» պետական թանգարանը եւ Սիրիայի մշակույթի նախարարությունը հուշագիր են ստորագրել պատմական մասունքների պահպանման մասին, որին համապատասխան Պեկինը Դամասկոսին օգնություն կցուցաբերի մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման գործում: Այդ մասին հայտնել է Global Times չինական թերթը:

Համաձայնագիրն ստորագրվել էր Չինաստանում կայացած համաժողովում, որը նվիրված Էր աշխարհի հին քաղաքակրթությունների օբյեկտների պաշտպանության խնդիրներին: Դրան մասնակցել են 13 երկրների, այդ թվում՝ Հունաստանի, Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի ներկայացուցիչները: Ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ ՉԺՀ-ն սիրիական կողմին կտրամադրի նյութեր ու սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են պատերազմից տուժած տեսարժան վայրերի վերականգնման համար: Բացի այդ, Չինաստանի իշխանությունները կկազմակերպեն սիրիացի վերականգնողների մասնագիտական պատրաստումը:

Այն վայրերից մեկը, որտեղ երկու պետությունների մասնագետները համատեղ կաշխատեն մշակութային ժառանգության հին օբյեկտների վերականգնման վրա, կդառնա Հալեպը: ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ այնտեղ շենքերը լրջորեն տուժել են քաղաքի հին մասի մոտավորապես 60 տոկոս տարածքում: Տեսարժան վայրերի 30 տոկոսն ամբողջությամբ ոչնչացված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս