
Տանզանիայում առնվազն 79 մարդ է զոհվել լաստանավի խորտակման հետեւանքով. AFP

Տանզանիայում առնվազն 79 մարդ է զոհվել Վիկտորիա լճում լաստանավի խորտակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է AFP-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Բրիտանական BBC կորպորացիայի տվյալներով՝ լաստանավը խորտակվել է Յուկորա եւ Բուգոլորա կղզիների միջեւ, իսկ նավի վրա եղել է ավելի քան 400 մարդ:
Africa News պորտալի տեղեկատվության համաձայն, նավը շրջվել է կառանման վայրից մի քանի մետր հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: