
Մանչեսթրում առնվազն վեց մարդ է տուժել հետիոտների վրա ավտոմոբիլի վրաերթի հետևանքով

Մանչեսթրում ավտոմեքենան մայիսի 31-ի ուշ երեկոյան դուրս է եկել մայթ եւ տապալել հետիոտներին: Դրա հետեւանքով վեց մարդ վնասվածքներ է ստացել, միջադեպի մեղավորը ձերբակալված է: Այդ մասին հաղորդվում է տեղի ոստիկանության կայքում: Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:50-ին Թրաֆֆորդ-պարկի շրջանում:
Տուժել է վեց մարդ. նրանցից հինգին արտակարգ ծառայությունների աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց, եւս մեկը բժիշկներին դիմել է ինքնուրույն:
«Հունիսի 1-ի առավոտյան 21-ամյա տղամարդէ ձերբակալվել վտանգավոր վարման պատճառով ծանր վնաս հասցնելու եւ բախման վայրից փախուստի դիմելու կասկածանքով: Նա գտնվում է ոստիկանական տեղամասում»,- հավելել են իրավակարգի պահապանները: Ինչպես ճշտել են ոստիկանությունում, ներկայում հիմքեր չկան միջադեպը որակել որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: