Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին

Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դաշնակից երկրների ղեկավարներին նվերներ է տվել, որոնք էլ հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինչպես հաղորդում է «Euronews»-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և մի շարք այլ երկրների ղեկավարներ, բացելով իրենց տրված շքեղ փայտե տուփերը, դրանում հայտնաբերել են կինոաշխարհից հայտնի «Կեղտոտ Հարրի»-ի (Dirty Harry) կերպարի կողմից օգտագործվող «.357 Magnum» ատրճանակի թուրքական տարբերակը։

Նվերը լուրջ խուճապ է առաջացրել հատկապես Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերի անվտանգության աշխատակիցների շրջանում, ովքեր Բրյուսելի օդանավակայանում թղթե տոպրակի մեջ նկատել են քրոմապատ զենքի տուփը։

Առավել մեծ իրարանցում է առաջացրել այն փաստը, որ տուփի մեջ եղել է նաև 6 մարտական փամփուշտ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել պետության ղեկավարների ինքնաթիռներում ապահովվող անվտանգության պայմանների տեսանկյունից։ Արդյունքում, որոշ պատվիրակություններ չեն կարողացել զենքը տանել իրենց երկիր, իսկ ոմանք էլ այն թողել են Անկարայում։

Էրդողանի նվիրած «Gümüşay .357 Magnum»-ը Թուրքիայի պետական «MKE» ռազմարդյունաբերական ընկերության արտադրանքն է, որի վրա փորագրված են եղել առաջնորդների անունները, Թուրքիայի դրոշն ու ՆԱՏՕ-ի խորհրդանիշը։ Զենքից բացի, Էրդողանը առաջնորդներին է հանձնել նաև իր անգլերեն կենսագրական գիրքը՝ «The Politics of Courage: Erdoğan and the Rise of Türkiye» (Համարձակության քաղաքականություն. Էրդողանը և Թուրքիայի վերելքը), թանաքամանով գրիչ և անձնական նամակ։

Փորձագետները նշում են, որ սա Թուրքիայի կողմից հստակ մարքեթինգային և ռազմավարական քայլ է եղել, քանի որ վերջին տարիներին Անկարան դարձել է աշխարհում թեթև հրաձգային զենքի 3-րդ խոշորագույն արտահանողը և ձգտում է էլ ավելի ընդլայնել իր ռազմարդյունաբերական ներուժը։ Թեև Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հաստատել է նվերների փաստը, սակայն մանրամասն մեկնաբանություններից զերծ է մնացել։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովն Անկարայում անցկացվել էր հուլիսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031