
ԱՄՆ նախագահի նախկին փաստաբանը նոր բացահայտումներ է խոստանում

Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը խոստացել է ուշագրավ տեղեկություններ փոխանցել Ռուսաստանի հետ կապված հետաքննությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբանը հայտնել է, որ պատրաստվում է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ հետաքնույանը տրամադրել շատ կարևոր տեղեկություն:
ABC News-ի հաղորդմամբ հինգշաբթի օրը Մայքլ Քոհենը մի քանի անգամ հանդիպել է հետաքննողներին հատուկ հետաքննության շրջանակում:
Հիշեցնենք, որ Քոհենը հայտարարել էր, որ Թրամփը կարգադրել է լռության դիմաց գաղտնի վճարել պոռնոաստղ և Playboy ամսագրի նախկին մոդել Սթորմի Դենիելսին՝ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ մտնելու նախօրեին:
Անցած ամիս Քոհենն իրեն մեղավոր էր ճանաչել նախընտրական քարոզարշավի ժամանակ ֆինանսական խարդախություններ և այլ խախտումներ իրականացնելու մեջ: Թվիթերյան գրառման միջոցով նա ընդգծել է, որ հավատարիմ է իր ընտանիքին ու երկրին: