Սիրիայի խնդիրները կապված են ոչ թե երկրի նախագահ Բաշար Ասադի, այլ նրա հետ, որ որոշ ժամանակ անց այդ երկիրը կարող է վերանալ աշխարհի քարտեզից:
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ եւ դրանից առաջ Թուրքիայի Ռազմաօդային ակադեմիայում հեղաշրջման գործողությունների կազմակերպման շուրջ տեղի ունեցած քննարկումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է 12 սպա:
Թուրքիան, հասկանալով, որ ժողովրդական հուզումների արդյունքում Ասադը կարող է հեռացվել իշխանությունից, իսկ Էրդողանն ամեն գնով ձգտում էր պահպանել Ասադի իշխանությունը, քանի որ առաջին հերթին՝ տեսել էր, որ նրա ժամանակ չեն առաջանում Սիրիայի քրդերի անջատողական խնդիրներ, Էրդողանը սկսեց Ասադին հորդորել, որ արագորեն բարեփոխումներ իրականացնի, որպեսզի Սիրիայում դադարեն ժողովրդական հուզումները։
Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարել է, որ «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքն ավարտված է, գործարքի ամբողջ գումարը մուտքագրվել է ռուսական բյուջե:
«ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փորձերը հաջողություն կունենան, եթե ՀՀ կոռուպցիոն համակարգը վերանա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ Սթրիթում, կայացած «Հայաստան ներդրումային համաժողովի» հնարավոր արդյունքներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհնար է Ռուսաստանին մեկուսացնել տնտեսական պատժամիջոցների օգնությամբ, հայտնում է Gazeta-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ստիպված է եղել «պաշտպանել ռուսալեզու բնակչությանը» Ղրիմում և Դոնբասում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Հայաստանի էներգետիկ ոլորտը բնութագրվում է որպես հավասարակշռված և լավ գործող համակարգ, որն ավելի շատ բնորոշ է զարգացող երկրներին: Ատոմային, ջերմային և վերականգնվող ռեսուրսներից արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինները համարյա հավասար են: Ռուսաստանից և Իրանից երկու գազատարներ ապահովում են գազամատակարարման համակարգի դիվերսիֆիկացիան»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով հոկտեմբերի 19-ին նախատեսված այցի չեղարկումը Փարիզ, հայտարարել է, որ ֆրանսիական կողմը հասկացրել է, որ «ժամանակը չէ», հայտնում է Gazeta-ն։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ պայմանով, որ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը հարգեն միմյանց շահերը: Նախագահը խոստովանել է, որ Մոսկվան մտահոգված է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատացման կապակցությամբ, բայց նշել է, որ դա Մոսկվայի ընտրությունը չէր:
Կրեմլում հայտարարել են, որ դեռ պատրաստ չեն «նորմանդյան ձևաչափով» հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է RIA Novosti-ն։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները:
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը չպետք է մոռանան, թե ինչով ավարտվեց ֆաշիզմի դեմ երկարատև պայքարը՝ Նյուրնբերգյան դատավարությամբ, գրում է Times-ը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ազդեցիկ հանրապետականներին պաշտոնապես մերժել աջակցել Թրամփին՝ որպես ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Փարիզ այցի չեղարկումը սպառնում է նոր պատժամիջոցներով, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։
Ռուսական ինքնաթիռները չեն եղել սեպտեմբերի 19-ին Հալեպի այն շրջանում, որտեղ ռմբակոծվել է մարդասիրական ավտոշարասյունը, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի կողմից մեղադրանքը «ռուսաֆոբ հիստերիա է»։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մերժել է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ միջոցառմանը՝ Փարիզում ռուսական ուղղափառ կենտրոնի բացման արարողությանը, գրում է Financial Times-ը։
Նրա խոսքով՝ Քլինթոնը ավելի լավ կարող է առաջ մղել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերը։ «Քլինթոնը տարածաշրջանի ռազմավարական պատկերի վերաբերյալ ունի ամբողջական գիտելիքներ»,- հայտարարել է Բրայզան։
«Մենք բոլոր ներդրողներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն աշխատել Հայաստանում այլեւ՝ մեր միջոցով մուտք գործել խոշոր շուկաներ»:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարող է զբաղեցնել Վլադիմիր Պուտինի՝ միջազգային հարցերով օգնականի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեկ քառորդը, նահանգապետերի և ԱՄՆ Կոնգրեսի անդամների շրջանում, չի աջակցում իր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը վրդովվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Դոնբասում ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտարարություններից։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է իր փոստային օգտահաշիվը Gmail ծառայությունում կոտրելու փաստը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը սիրիահայերին աջակցելու հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում տարբեր ուղղություններով: Կապի մեջ ենք Եվրամիության որոշ վարչությունների հետ: Քննարկումներ ենք անցկացնում Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ»,- ասաց Պետո Դեմիրճյանը:
Ներկայումս ամբողջ աշխարհում լրջագույն խնդիր է անկատար հարկային քաղաքականությունը և դրանից բխող եկամուտները թաքցնելու խնդիրը, այսինքն՝ անօրինական եկամուտներ ստանալու փորձը, ստվերային տնտեսությունը, իսկ դա նշանակում է նաև՝ անօրինական ծախսերը: Սա հանգեցնում է մեկ ակնհայտ երևույթի՝ անարդարության և անհավասար մրցակցային պայմանների ձևավորման:
1190 կիլոգրամ քաշով դդումը դարձել է մրցության հաղթողը: Այն աճեցրած բելգիացի ֆերմերի խոսքով՝ ինքը չէր ենթադրում, որ ռեկորդ կսահմանի: «Ես ինձ հիանալի եմ զգում: Չէի սպասում, որ այն այսքան ծանր է: Դա ցնցող է»,-ասել է Մատիաս Վիլեմայնը:
Emaar Properties ընկերության՝ նախագծի ներդրողի աշխատողները շինհրապարակ են դուրս են եկել Դուբայ-Քրիկ Հարբորի շրջանում, որտեղ գտնվելու է 928-մետրանոց «Աշտարակը»: Շինարարության մեկնարկի արարողությանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումը: