Գեներալ Մանվելը Մելքոնյան Գագո չէր.նրան չէին կարող ասել՝ Արցախը տանք, լավ ապրենք. Նարինե Մնացականյան
Հուլիսի 14-ը Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է։ 168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարն այս անգամ նկարահանվել է Վաղարշապատ քաղաքում գործող Մանվել Գրիգորյանի անվան թանգարանում, և հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության լրատվության բաժնի պետ Նարինե Մնացականյանի հետ։
Հատվածներ ԵԿՄ լրատվության նախկին աշխատակից Նարինե Մնացականյանի զրույցից.

- 2018թ․ ընդհանրապես, մինչ այդ դեպքերը կհասնեին զորավարին, ես մտածում էի, որ իշխանության են գալիս մարդիկ, ովքեր Արցախ չեն տեսել։ Նրանք չգիտեին՝ Արցախն ինչ է, հեշտ էր իրենց Արցախը հանձնելը։ Իսկ ինչ վերաբերում է գեներալ Մանվելին..․ գեներալ Մանվելն անկառավարելի է եղել, գեներալ Մանվելին ոչ ոք չէր կարող ղեկավարել, կառավարել, ասել, որ այսպես պիտի լինի։ Իսկ նման մարդիկ պետք չէին այս իշխանությանը։
- Գեներալ Մանվելին չէին կարող ասել, թե՝ պիտի շատ զոհեր տանք, որ հետո ասենք՝ հող ենք տալիս։ Գեներալ Մանվելին չէին կարող ասել՝ Արցախը տանք, որ մենք լավ ապրենք, ու չէր ենթարկվի գեներալ Մանվելն էս սուտի գեներալներին։
Ես անուն պիտի տամ․ երբեք չեմ տվել՝ Գեներալ Մանվելը Մելքոնյան Գագո չէր։ Գեներալ Մանվելին չէիր կարող համոզել Արցախ տալը։ Ինքը կասեր՝ կմեռնենք, բայց ինչքան կարող ենք՝ կպահենք մեր հողը, բայց չենք կարող նվեր տալ Արցախը, դարավոր մեր թշնամուն։
Մանրամասները՝ տեսանյութում

