ԱՄՆ-ն առաջին անգամ Իրանի դեմ կիրառել է ծովային անօդաչուներ․ CENTCOM

ԱՄՆ ԶՈւ-ն առաջին անգամ օգտագործել է անօդաչու ծովային նավեր՝ Իրանի տարածքում հարվածներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, առափնյա ռադիոլոկացիոն կայաններին, հրթիռային և անօդաչու համակարգերին, ինչպես նաև փոքր նավերին՝ կիրառելով ամերիկյան կործանիչներ, ռազմածովային ուժերի նավեր, միակողմանի հարվածային ԱԹՍ-ներ և առաջին անգամ՝ միակողմանի հարվածային ծովային դրոններ»,– ասվում է հաղորդագրությունում։

Հրամանատարության տվյալներով՝ անցած գիշեր ամերիկացի զինվորականները Իրանում խոցել են տասնյակ թիրախներ։

Միևնույն ժամանակ ԱՄՆ զինուժը հայտարարել է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, իսկ Միացյալ Նահանգները պատրաստ է ապահովել նավագնացության ազատությունը։

Ի պատասխան ԱՄՆ հարվածների՝ Իրանը հարձակվել է Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իրանի զինվորականները Հորմուզի նեղուցն անվանել են «իրենց տարածքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031