ԵՄ-ն չի համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում անցկացված հանդիպմանը չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, դրանց թվում՝ նավթի գների պատճառով։ Դրա մասին հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Կայա Կալլասը։

«Ես ցավում եմ, որ 21-րդ փաթեթի վերաբերյալ համաձայնություն չունենք, թեև մոտ ենք դրան,- ասել է նա։- ԵՄ երկրներն ունեն տարբեր առարկություններ։ Պատերազմը շարունակվում է արդեն երկար տարիներ, և այն ազդեցություն է թողնում նավթի գների վրա»։

«Մենք սև ցուցակի [ռուսաստանյան ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ] 250 նոր մասնակից ունենք՝ պատժամիջոցային տարբեր ռեժիմներով, ներառյալ պատժամիջոցների 21-րդ փաթեթը և այսօր ընդունված սահմանափակումները»,- հավելել է Կալլասը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031