Կնոջ դերը ժամանակակից հասարակություններում պետք է ավելի մեծացնել ու բարձրացնել: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նաև հասարակությունում կնոջ դերի մասին:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարևոր է համարում, որ Հայաստանի և Եվրամիության միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները միության անդամ բոլոր երկրների կողմից վավերացվեն նույն տեքստով:
Չինաստանը չինական յուրահատկությամբ սոցիալիզմի նոր դարաշրջանում զարգանալու է չորս հիմնարար սկզբունքներին համապատասխան, որոնք ներառում են հետեւողական բարեփոխումները, զարգացման խթանման ակտիվ միջոցառումները, աշխարհի առջեւ ավելի լայնորեն բացվելը եւ ամբողջ աշխարհին աջակցության ցուցաբերումը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապրիլի 9-ին անցկացրել է կառավարող Կորեայի աշխատավորական կուսակցության անդամների նիստ, որտեղ քննարկվել են ԱՄՆ-ի հետ երկխոսության հնարավոր արդյունքները, ինչպես նաեւ միջկորեական հարաբերությունների զարգացումը ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների հանդիպման նախաշեմին, որը պլանավորված է ապրիլի 27-ին:
Իսրայելը միացել է արեւմտյան այն երկրներին, որոնք Սիրիայի իշխանություններին մեղադրում են քիմիական զենքի կիրառման մեջ:
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դստերը՝ Յուլյային, ինչպես ենթադրվում է, դուրս են գրում հիվանդանոցից:
Air France ավիաընկերության աշխատակիցներն ապրիլի 10-ին ձեռնամուխ են եղել երկօրյա գործադուլի անցկացմանը, որը հերթականն է գործադուլների այն մեծ շարքում, որոնք սկսվել են դեռ անցյալ տարի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նախազգուշացրել է գլոբալացման պայմաններում մեկուսացման, հովանավորչության եւ օտարացման քաղաքականությունից:
Աժ-ում քննարկվում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագիրը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Կուզբասի նախկին նահանգապետ Աման Տուլեեւն ընտրվել է Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ:
ԱՄՆ-ին ծանր հետեւանքներ են սպասում Սիրիայի դեմ ուժի կիրառման դեպքում:
Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 44-ը՝ վնասվածքներ ստացել Թաիլանդի արեւմուտքում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը աշխատանքային միգրանտների էր փոխադրում Մյանմայից:
Մոսկվան արձագանքում է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին: Ռուսական կողմը խստորեն քննադատում է ԱՄՆ-ի գործողություններն՝ դրանք անվանելով անօրինական և անընդունելի:
Պերուում Սեչուրա անապատից ոչ հեռու գտնվող Նասկա սարահարթում գիտնականները հայտնաբերվել են նոր պատկերներ ու գեոգլիֆներ:
Բեռլինի կենտրոնում կկառուցեն տաճար, որն իր մեջ կմիավորի եկեղեցի, մզկիթ եւ սինագոգ:
Lufthansa գերմանական ավիաընկերությունը ապրիլի 10-ին ավելի քան 800 չվերթ է չեղարկում պետծառայողների՝ այդ օրը նշանակված գործադուլի պատճառով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հնարավոր է համարում, որ Վաշինգտոնը որոշի վերստին ռազմական ուժ կիրառել Սիրիայի իշխանությունների դեմ:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը որոշել է ապրիլի 13-ին նշանակել բանավեճերը տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնի համար Կատալոնիայի ազգային ասամբլեա կազմակերպության նախկին առաջնորդ Ժորդի Սանչեսի թեկնածության շուրջ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է անցկացրել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սադրանք է որակել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքները, որոնք հնչում են Դամասկոսի հասցեին։
Ռուսաստանը կհրապարակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նամակագրությունը նրա՝ ՆԳ նախարարության ղեկավար եղած ժամանակ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Facebook սոցիալական ցանցի միջոցով կոչ է արել ընդդիմությանը՝ միավորվել եւ պայքարել «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության եւ դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ընտրվել է Բոաոյում ընթացող ասիական տնտեսական համաժողովի տնօրենների խորհրդի նախագահ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կզղջա, եթե դուրս գա իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։
Դանիայում սիլոսի աշտարակի պայթեցումը նախատեսվածի պես չի ընթացել:
Իրաքի զինված ուժերը հանրապետության հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մերձավոր զինակցին:
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 երկու ինքնաթիռներ ութ կառավարվող հրթիռներով հարված են հասցրել սիրիական T-4 օդանավակայանին:
Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին ոստիկանների եւ հայ ուխտավորների միջեւ միջադեպի առնչությամբ:
Նիգերիայի բանակը հայտնել է «Բոքո հարամ» արմատական իսլամիստական խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում 149 պատանդների ազատման մասին:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքին կոռուպցիայի եւ առանձնապես խոշոր չափերի կաշառակերության մեղադրանքներ են առաջադրվել: