Թուրքիայում երիտասարդների թիվը գերազանցում է 117 երկրի բնակչությանը՝ առանձին վերցրած
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապակել բնակչության թվաքանակի վերաբերյալ։ 194 երկրի ցանկում Թուրքիան 18-րդն է՝ ավելի քան 86 մլն բնակչությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիայի բնակչության մեջ 15-24 տարեկանների խմբում կա 12 մլն 708.348 մարդ, որը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է 14. 8%։
Թուրքիան իր դինամիկ բնակչությամբ և երիտասարդ ժողովրդագրությամբ, որը կարևոր գործոն է երկրների տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական ապագայի համար գերազանցում է ավելի քան 100 երկրի ընդհանուր բնակչության թվաքանակին։ Ըստ այդմ՝ Թուրքիան 12.7 մլն երիտասարդ բնակչությամբ գերազանցում է 117 երկրի բնակչության թվաքականին՝ առանձին վերցրած։
Երիտասարդ բնակչության թվաքանակով Թուրքիային հաջորդում են Միացյալ Թագավորությունը 8.3 մլն, Գերմանիան՝ 8 մլն ու Իտալիան՝ 6 մլն երիտասարդ բնակչությամբ։
Երիտասարդ բնակչության թվով Թուրքիան Եվրոպայում առաջինն է ու գերազանցում է Եվրամիության (ԵՄ) 27 անդամ երկրներից 19-ի ընդհանուր բնակչության թվին՝ առանձին վերցրած։

