Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Եվրամիության նոր գործընկերության առաքելության հետ համատեղ հուլիսի 13-ին կազմակերպել է կլոր-սեղան քննարկում, որը հյուրընկալել էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ միասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։Համատեղ միջոցառումը համընկնում էր Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշման ընդունման հետ։

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նոր ու կարևոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունում։ Այս առաքելության միջոցով ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և ինստիտուցիոնալ կարողություններին՝ շարունակաբար զարգացող մարտահրավերների պայմաններում։ Ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով Առաքելությունը սերտորեն համագործակցելու է Հայաստանի հաստատությունների հետ՝ քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, մանդատի շրջանակներում Կառավարության կարողությունները բարելավելու և միջգերատեսչական համակարգմանն աջակցելու համար։

Միջոցառմանը մասնակցել են քաղհասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ, որոնց ներկայացվել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը որպես Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն աջակցող գործընկեր: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում զարգացող սպառնալիքների, մասնավորապես՝ կիբեռսպառնալիքներ, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի դիմակայունության ամրապնդման շուրջ:

ՆախապատմությունՀայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական խորհրդատվական առաքելություն է։ Առաքելությունը հիմնվել է ընթացիկ տարվա ապրիլի 21-ին և մեկնարկել հուլիսի 13-ին։

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը հիմնվել է ՀՀ կառավարության համապատասխան դիմումի հիման վրա: Առաքելությունը ԵՄ ավելի լայն և համապարփակ մոտեցման մաս է կազմում, որը համատեղում է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցություն:

Առաքելությունը չունի գործադիր մանդատ։ Այն որևէ դերակատարում չունի ՀՀ իշխանությունների որոշումների կայացման գործընթացներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031