Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար Ուկրաինայի կարիքները։
Զելենսկին այդ մասին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկվել են հակաբալիստիկ կոալիցիայի և «Ցանկացողների կոալիցիայի» նիստերից առաջ առաջնահերթությունները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը։
«Կարևոր է ուժեղացնել Ուկրաինան, ամրապնդել մեր ՀՕՊ-ը և արագացնել մեր եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը։ Ֆրանսիան ունի հենց այն հնարավորություններն ու առաջատար տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ են օգնելու համար»,- գրել է Զելենսկին։

