Բաժիններ՝

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ներկա կլինեն 84 պետությունների ղեկավարներ

84 պետությունների ղեկավարներ ներկա կլինեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ հաջորդ շաբաթ մեկնարկում է ընդհանուր քաղաքական բանավեճը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում: Այդ մասին միջազգային հանրակցության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Պետությունների 84 ղեկավարների եւ կառավարությունների 44 ղեկավարների ներկայությունն այն բանի ակնառու ապացույցն է, որ համաշխարհային հանրակցությունը վստահություն է տածում ՄԱԿ-ի նկատմամբ,- ընդգծել է նա:- Եկող շաբաթ կայանալիք հանդիպումների ընթացքում ես մտադիր եմ կոչ անել, որ մասնակից երկրները հավաստեն ՄԱԿ-ին աջակցելու եւ ընդհանուր կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ստեղծմանը ձգտելու իրենց պարտավորությունները»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 18-ին: Գլխավոր ասամբլեայի ձեւաչափով առաջին խոշոր համաժողովը կկայանա սեպտեմբերի 24-ին, երբ տեղի կունենա բարձր մակարդակի լիագումար հանդիպում՝ նվիրված հարավաֆրիկացի նշանավոր պետական ու հասարակական գործիչ Նելսոն Մանդելլայի (1918-2013) ծննդյան 100-ամյակին: Հաջորդ օրը կսկսվեն Գլխավոր ասամբլեայի ամենամյա ընդհանուր քաղաքական բանավեճերը պետությունների, կառավարությունների ու արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930