Բաժիններ՝

Նյու Յորքում կինը դանակով հարձակվել է մանկապարտեզի երեխաների վրա

Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա է դանակի վերքեր ստացել Նյու Յորքի Քուինսի շրջանում շուրջօրյա մանկապարտեզի վրա կատարված հարձակման հետեւանքով, չարագործը ձերբակալված է: Այդ մասին հայտնել է AJC-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:

Նշվում է, որ հարձակումը կատարվել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 4:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին): Ներկայում հինգ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն, ինչպես հայտնել է հեռուստաալիքը, երեխաներից մեկը լուրջ վերքեր է ստացել:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը կատարել է 52-ամյա մի կին: Նշվում է, որ նա դանակի աննշան վերքեր է հասցրել նաեւ իրեն: Հարձակվողն արդեն ձերբակալված է ոստիկանության կողմից:

Ոստիկանությունն այդ գործի հետաքննություն է սկսել: Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս