Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար կորպուսի գեներալ Աշրաֆ Սալեմ Զահերի հետ։ Նախարարները երկկողմ իսկ հետո նաև ընդյլանված կազմով հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրել են ռազմական համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ փաստաթուղթ։
Այդ փաստաթղթով երկու երկրներն ավելի սերտորեն կհամագործակցեն ռազմաարդյունաբերության և ռազմավարական անվտանգության հարցերի շուրջ ու դա հիմք կհանդիսանա ռազմարդյունաբերության կոնկրետ նախագծերի համար:
Միջերկրական ծովում անվտանգային հավասարակշռությունը և ռազմական ակտիվությունն անմիջականորեն վերաբերում են Թուրքիային։ Եգիպտոսի հետ ստեղծված այս նոր ռազմական կամուրջը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և հող նախապատրաստել համատեղ նախագծերի համար։

