Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել են Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի դասախոս Օլիվեր Հարթը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի դասախոս Բենգթ Հոլմսթրոմը՝ պայմանագրերի տեսություն մշակելու համար:
Կոլումբիացի ֆուտբոլիստի մայրը՝ Մարիա Դել Պիլար Ռուբիոն, հաղորդել է, որ անհայտ մարդիկ սպառնում են Խամեսին և իրենց ընտանիքին: Սկզբում ինչ-որ մեկը վիրավորել է կիսապաշտպանին Թվիթերում, հետո կնոջն ուղարկել են մի տուփի լուսանկար՝ լցված զենքերով և ռազմամթերքով: Ինչպես հաղորդում է Marca-ն, ուղեկցող գրության մեջ ասվում է, որ շատ շուտով Ռոդրիգեսը կմեռնի:
«Իշխանություններն արդեն հասկանում են, որ երկրի ներքին ռեսուրսները բացարձակապես բավարար չեն երկրի ներքին կայունությունը պահպանելու և անվտանգությունն ամրապնդելու համար, և դրա համար պակասում են շատ լուրջ արտաքին ռեսուրսներ»։
Ամերիկյան հասարակության շրջանում առկա է համատարած դժգոհություն և անվստահություն երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հանդեպ: Ամերիկահայերը նույնպես բացասաբար են տրամադրված այդ թեկնածուների նկատմամբ: Ավելի կոնկրետ՝ Քլինթոնը ցույց է տվել, որ հայկական հարցերով նրան չի կարելի վստահել, իսկ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ:
ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հեռուստատեսային երկրորդ բանավեճից հետո հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին գերազանցում է 5 տոկոսով:
Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի նշանավոր «Բո-Ռիվաժ» հյուրանոցի հանդիսությունների սրահում հոկտեմբերի 10-ին տրվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության շրջանակում առաջիկա 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ն աշխավախումբ կուղարկի Մարս:
Վարկանիշի վերջնամասում գտնվում են Նիգերը, Չադը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Մալին եւ Սոմալին: Բոլոր այս երկրներում աղջիկները վաղ են ամուսնանում եւ վաղ են երեխաներ ունենում, նրանք հաճախ են մահանում ծննդաբերելիս եւ հազվադեպ են կրթություն ստանում:
Շուրջ 14 ժամ տևած վիրահատությանը մասնակցում էր բժիշկների և բուժսպասարկող անձնակազմի շուրջ 60 հոգանոց թիմ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 13-ին կդիտարկի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշին 5 տարի ժամկետով ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը:
Հարկ է ապահովել, որ մեր նախաձեռնությունները հասնեն բոլոր աղջիկներին. ծայրահեղ աղքատության մեջ ապրող աղջիկներին, մեկուսացած գյուղական վայրերում ապրող աղջիկներին, հատուկ կարիքներով աղջիկներին, տեղաբնիկ համայնքներում ապրող աղջիկներին, ինչպես նաև փախստական կամ սեփական երկրում տեղահանված աղջիկներին:
Թուրքական պարբերականներից մեկի` Turkiye Gazetesi-ի սյունակագիր Ֆուաթ Ուղուրը տեղեկություն է հրապարակել այն մասին, թե չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին տեղեկացնում է «Հուրիեթ» պարբերականը:
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ հոկտեմբերի կեսի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստ է զինել քուրդ աշխարհազորայիններին, հայտնում է Reuters-ը։
Ուկրաինայում 54 մարդ է մահացել կեղծ ալկոհոլի օգտագործումից։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Սննդամթերքի անվտանգության ու սպառողների պաշտպանության հարցերով պետական ծառայությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Օլանդը հայտարարել է՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հայտնել է, որ չեղյալ է հայտարարել Ռուսաստան իր այցելությունը, որը նախանշված էր հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ ինքն անթույլատրելի է համարել սահմանափակումները, որ ռուսական իշխանությունները դրել են իր ուղևորության վրա։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտնել է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտարարվելու է ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք նիստում, նոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղյալ է համարել հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան: Պատճառը Ղազախստանի առաջնորդի մրսածությունն է: Այս մասին անանուն դիվանագիտական աղբյուրը հայտնել է «Интерфакс»-ի ադրբեջանական ծառայությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի գնա Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր ֆրանսիական աղբյուրին։
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելն առաջարկել է 1 օրով փակել Եվրամիության ներքին սահմանները։ Նրա կարծիքով՝ դա շոկի կմատնի ընտրողներին, որոնք սովոր չեն հերթում կանգնել։
Չինաստանի Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքում փլուզվել է 4 բազմահարկ շինություն, հայտնում է Xinhua գործակալությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կողմ են շարունակել Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականությունը՝ նշելով երկխոսության համար հնարավորություն պահպանելու անհրաժեշտությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդյան քառյակին» (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա, ՌԴ) հոկտեմբերի 19-ին Բեռլինում հրավիրել է ընթրիքի։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանք առաջադրելը Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծությունների պատճառով, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ-ում պայքարում են «Մեթյու» փոթորկի հետևանքների դեմ, որը իր հետ բերել էր մեծ ավերածություններ և ջրհեղեղներ։ Փոթորկից առավել շատ է տուժել Հյուսիսային Կարոլինա նահանգը։
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման օրը ԵԽԽՎ պատգամավորները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու կազմակերպության գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Արկտիկայում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը դադարեցրել է իր գործունեությունը «Տրանսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդում:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի բողոքի հիման վրա Ավստրալիայի թուրքական լոբբիստական ալյանսը (ATTA) դուրս է բերվել Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի հակառասիստական արշավի մասնակիցների կազմից, որն ընթանում է «Ռասիզմ. այն դադարում է ինձ հետ» խորագրով:
«Ուշագրավ է այն, որ նախագահ Ալիևը բարձրացրեց այդ անհանգստությունը։ Ես տեղյակ չեմ եղել, թե կոնկրետ ինչ առաջարկներ են եղել Պուտինի կողմից նախորդող շրջանում այս կետի վերաբերյալ»։