Բաժիններ՝

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը կարող է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ եւ միլիարդատեր Մայքլ Բլումբերգն ուսումնասիրում է 2020 թվականի համընդհանուր ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Նրա տեղեկությունների համաձայն՝ Բլումբերգը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Եթե դա ի վերջո ընդունվի, ապա նա իր թեկնածությունն առաջադրելու է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից, ճշտել է հեռուստաալիքը: Բլումբերգը 2002-ից մինչեւ 2013 թվականն զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնը:

Նա հայտնի է որպես ֆինանսական նորությունների համանուն գործակալության հիմնադիր եւ ֆիլանտրոպ: Նա համարվում է Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը. 2018 թվականի հունվարին Forbes հանդեսը նրա կարողությունը գնահատել էր 50,8 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս