Բաժիններ՝

Իսրայելի օդուժի հարվածներից հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում. Maan

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետեւանքով հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում: Այդ մասին հայտնել է Maan պաղեստինյան լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ափամերձ միջատարածքի բժշկական աղբյուրներ:

Նախօրյակին առողջապահության նախարարությունը հայտնել էր Գազայի հատվածի հյուսիսում 22 եւ 27 տարեկան սպանված երկու արաբների մասին, եւս մեկը զոհվել էր Եգիպտոսի հետ սահմանի Ռաֆահ քաղաքից արեւելք օդային հարձակման ընթացքում: Իսրայելի կողմից նոյեմբերի 13-ին վերսկսված գործողության ընթացքում 26-ամյա ֆերմեր է զոհվել Բեյլ-Լյահիում: Բացի այդ, իսրայեական կողմի տվյալներով, բանակային անօդաչուն հարված Է հասցրել մի պաղեստինցու, որն ականներ էր արձակում Իսրայելի տարածքի ուղղությամբ:

Պաղեստինյան տարածքներում լարվածության սասկանալու կապակցությամբ Մահմուդ Աբասն ընդհատել է պաշտոնական այցը Քուվեյթ եւ վերադառնում է Ռամալլահ:

Ավելի վաղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել համաշխարհային հանրակցությանն անհապաղ միջամտել Գազայի հատվածի իրադրությանը եւ կանգնեցնել Իսրայելի արգեսիան: Աբասը հեռախոսային բանակցություններ է անցկացրել տարածաշրջանի ու աշխարհի ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց «անհապաղ ու շտապ կարգով միջամտել իրադրությանը ագրեսիան կանգնեցնելու նպատակով»: «Անհրաժեշտ է կանխել Էսկալացիան եւ թույլ չտալ տարածաշրջանի հետագա գլորքը դեպի է ավելի մեծ անկայունություն ու ավերածություններ»,- նշել է նա:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ի երեկոյից Գազայի հատվածից 400 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից ավելի քան 100-ը կալանվել են հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգի կողմից: Haaretz թերթը հայտնել է, որ հրթիռակոծումների հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Իսրայելացի բժիշկները հայտնել են 53 տուժածների մասին: Բանակի մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը ի պատասխան հրթիռակոծումների 150-ից ավելի ռազմական օբյեկտներ է խոցել Գազայի հատվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս