Մակրոնը պահանջել է խստացնել գործունեության կարգավորումը Համացանցում
Համացանցում գործունեության կարգավորումը պետք է խստացվի, հակառակ դեպքում ժողովրդավարական պետությունների գոյությունը կհայտնվի սպառնալիքի տակ: Նոյեմբերի 12-ին այս կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով Համացանցի կառավարման հարցերին նվիրված համաժողովում: Այնտեղ նա իր երկրի անունից ներկայացրել է «Կիբեռտարածությունում վստահության եւ անվտանգության փարիզյան կոչը», որը միտված է համաշխարհային ցանցում կարգավորման կանոնակարգմանը։
«Ես խորապես համոզված եմ, որ (Համացանցը) կարգավորել անհրաժեշտ է, սա է պայմանը, որպեսզի ապրի ազատ, բաց եւ անվտանգ Համացանցը՝ պահպանվելով այն տեսքով, ինչպիսին այն մտահղացել են հիմնադիր-հայրերը»,- հայտարարել է հանրապետության ղեկավարը:
«Փարիզյան կոչի» տակ ստորագրել են 51 պետությունների ներկայացուցիչներ, տասնյակ միջազգային եւ ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք աշխատում են Համացանցի եւ կիբեռանվտանգության ոլորտում: Ընդհանուր առմամբ փաստաթղթի տակ կա ավելի քան 150 ստորագրություն: Ըստ որում Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն պետական մակարդակով փաստաթղթին հավանություն չեն տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: