ԱՄՆ Կոնգրեսում կարծում են, որ պաշտպանական ընկերությունների համար շահավետ է Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելը

Ամերիկյան պաշտպանական ընկերությունների, այդ թվում՝ Lockheed Martin-ի համար շահավետ է Ուկրաինային տրամադրել Patriot զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռ-որսիչների արտադրության լիցենզիա։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, հանրապետական Մայքլ Մաքքոլը, հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ համապատասխան լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո սպառազինության արտադրողների համար նպատակահարմար կլինի աջակցել այս նախաձեռնությանը։

«Կարծում եմ՝ դա բխում է նրանց շահերից բազմաթիվ պատճառներով։ Եթե նախագահը ցանկանում է, որ դա արվի, ապա նրանց իսկ շահերից է բխում կատարել նրա որոշումը», — Bloomberg-ի եթերում հայտարարել է Մաքքոլը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինային տրամադրել Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզիա, ինչը կարող է զգալիորեն ընդլայնել Կիևի՝ սեփական հակաօդային պաշտպանության միջոցների արտադրության հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031