Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակել է «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր բլոկը:
Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում՝ Կյուսյու կղզում, ժայթքել է Ասո հրաբուխը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ «Նակադակա-1» խառնարանից մոխրի ու ծխի ամպերը բարձրացել են մինչև 700 մետր:
Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ:
ԱՄՆ-ի համար ահաբեկչության սպառնալիքը իրական է, սակայն Ամերիկան պատրաստ է ոչնչացնել ցանկացած սպառնալիք, ներառյալ՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Հայաստանի ընտրողների բացարձակ մեծամասնությունը՝ 63,35%-ը, կողմ է հանդես եկել կիրակի օրը երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին, որը դրվել էր հանրաքվեի: Նման տվյալներ է ներկայացնում Հայաստանի ԿԸՀ կայքը, որը ավարտել է բոլոր՝ 1997 ընտրական տեղամասերի ձայների հաշվարկը:
BBC Russian-ը, անդրադառնալով Հայաստանում երեկ անցկացված հանրաքվեին, հայտնում է, որ երկրում հանրաքվեին մասնակցածների մեծ մասը քվեարկել է կառավարման խորհրդարանական համակարգի օգտին:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (ԿԸՀ) Վլադիմիր Չուրովն իր հայ գործընկերջը՝ Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հրավիրել է որպես դիտորդ մասնակցել 2016 թվականին կայանալիք Պետդումայի ընտրության ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կիրակի օրը` դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ ամբողջովին բուժվել է ուղեղի քաղցկեղից:
BBC-ի ռուսական ծառայությունը, անդրադառնալով այսօր Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, գրում է, որ հանրաքվեն նախատեսում է անցում խորհրդարանական հանրաքվեին:
Ռուսական RIA Novosti գործակալությունն անդրադարձել է Հայաստանում այսօր անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Հարցին, թե ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումից, Ռարը պատասխանեց, որ շփումները երկու նախագահների միջև դրական հանգամանք են։ Սակայն, ըստ նրա, այս պայմաններում բեկում ակնկալելն անիմաստ կլինի։
«Հասարակական ամոթը, ինչպես արյունալի զվարճանքը, պետք է կանգնեցվի»,- համաշխարհային հեղինակավոր TED կոնֆերանսում ունեցած իր ելույթում հայտարարել է Մոնիկա Լևինսկին` անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ սիրավեպից հետո իր շուրջ ստեղծված հասարակական հսկայածավալ աղմուկին:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչները երկրորդ շարք հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին, հայտնում է BBC-ն:
«Նախագահների առաջիկա հանդիպումից լուրջ արդյունքներ պետք չէ սպասել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի առաջատար վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը։ Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանալու է դեկտեմբերին:
Eagles of Death Metal ռոք խումբը, որի համերգի ժամանակ էր տեղի ունեցել հարձակումը Փարիզի «Բատակլան» թատրոնում, ելույթ կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 6-ին, հայտնում է Billboard-ը:
Reuters-ի աղբյուրները պնդում են, որ կինը, ով ամուսնու հետ միասին Կալիֆոռնիա նահանգի Սան-Բեռնարդինո քաղաքի հաշմանդամների կենտրոնում կրակ էր բացել մարդկանց վրա, կարող է առնչություն ունենալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը:
Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականի առաջին էջին 95 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է խմբագրական հոդված, հայտնում է BBC-ն: Դրանում խոսվում է Կալիֆոռնիայի հրաձգությունից հետո ԱՄՆ-ում զենքի վաճառքը սահմանափակելու անհրաժեշտության մասին:
Մի քանի մարդ է սպանվել Լիբանանի հյուսիսում տեղի ունեցած հատուկ օպերացիայի ժամանակ: Նախնական տեղեկություններով՝ հատուկ ծառայությունները գրոհել են ենթադրյալ իսլամիստ ահաբեկչի տունը:
Իրանը նախազգուշացրել է ուխտավորներին, ովքեր վերադառնում են երկիր մուսուլմանների համար սրբազան Իրաքի Քերբել քաղաքից, հսկիչ-սահմանային անցակետերում անվտանգության մարմիններին հայտնել ուղեբեռում առկա խաղալիքների առկայության մասին:
Իրանի հարավ-արևմուտքում՝ «Բուշեր» ատոմակայանից 105 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է RIA Novosti-ն:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նավթով լի ավտոցիստեռնները, որոնք պատկերված են ՌԴ պաշտպանության նախարարության լուսանկարների վրա, ուղևորվում են ոչ թե Թուրքիա, այլ Սիրիայի շրջաններ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նոյեմբերի 24-ից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչ մի հարված չեն հասցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, այսինքն՝ ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո, գրում է Reuters-ը:
Սիրիայում տարածվում է լեյշմանիոզ կոչվող վտանգավոր հիվանդությունը, որը քայքայում է մարդկանց մարմինը: Լեյշմանիոզը հայտնի է վաղուց, սակայն ներկայում այն Սիրիայում ախտահարել է մեծաթիվ մարդկանց, քանի որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները սպանվածների մարմինները նետում են փողոցներում:
Լիբանանում մահապարտ ահաբեկիչն իր տանը գործի է դրել պայթուցիկ սարք, կան զոհեր ու վիրավորներ, հայտնում է The Daily Star-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ «նվազագույնը 1 անձ, ով առնչություն է ունեցել ահաբեկչություններին», ուղևորություն է կատարել Մեծ Բրիտանիա մինչ Փարիզի իրադարձությունները:
Իրաքը հայտարարել է, որ թուրք զինծառայողների մուտքը երկրի հյուսիսային հատված, խախտում է իր ինքնիշխանությունը ու պահանջել է անհապաղ դուրս բերել երկրի տարածքից թուրքական զորքերը:
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարտադրել է ավիաընկերություններին փոխհատուցում տրամադրել ուղևորներին վնասված ուղեբեռի համար: Այս մասին հայտնում է ամերիկյան The Consumerist պարբերականը:
«Արևելքի» տվյալներով` Երևանում հողատարածք է հատկացվել լուսանկարչության միջազգային թանգարան կառուցելու համար, ուր պիտի ցուցադրվեն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները: Երեկ լուրը Պոլսում անձամբ լուսանկարչին է փոխանցել Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հաղորդել է ՌԴ նախագահին իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման արդյունքների մասին, որոնք վերաբերել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռին: Այս մասին հաղորդում է kp.ru-ն:
Գերմանական Բունդեսթագն այսօր հավանության է արժանացրել բունդեսվերի մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում ու Իրաքում: