ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում
Եվրամիությունում կասկածում են, որ ԵՄ կողմից սիրիացի ներգաղթյալների համար Թուրքիային տրամադրվող գումարը նպատակային է բաշխվում: Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ն: Այս մասին զեկույց է հրապարակել Եվրոպական աուդիտորական պալատը, որում նշվում է, որ Թուրքիան ոչ պատշաճ է ներկայացնում այդ օգնությունից օգտվող սիրիացիների տվյալները:
Աուդիտորական պալատի ներկայացուցիչը նշել է, որ իրենք առաջին հարցումն են ուղարկել Թուրքիային, սակայն պատասխան չեն ստացել:
«Մենք վստահ չենք կարող ասել, որ ամբողջ գումարը հասնում է հենց ներգաղթյալներին»,-նշել է պալատի ներկայացուցիչ Յակոբսենը:
Զեկույցում նշվում է նաև, որ աջակցության շրջանակներում իրականցվող նախագծերի միայն մի մասն է հաջողվել, իսկ մյուս մասը սպասված արդյունքները չեն տվել: