Գերմանիայում աղաթթու փոխադրող բեռնատար է շրջվել
Մայնի Ֆրանկֆուրտի ինդուստրիալ պարկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել քիմիական նյութ փոխադրող բեռնատարի հետ: Այդ մասին նոյեմբերի 13-ին գրել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Գրիսհայմի շրջանում, երբ բեռնատարն անհայտ պատճառով շրջվել է աղաթթու փոխադրելու ժամանակ:
«Չնայած մյուս հաղորդումներին, մենք հաստատում ենք, որ տեղի բնակչության համար վտանգը կարող է պահպանվել: Ծածկեք դռներն ու լուսամուտները եւ ժամանակավորապես դուրս մի եկեք:
Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե վտանգի մակարդակն ավելի բարձր լինի»,- ասված է տեղի հրշեջ ծառայության՝ Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ: Ներկայում պատահարի վայրում են գտնվում մասնագետները, նրանք փորձում են քիմիական նյութի հետագա արտահոս թույլ չտալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: