Բաժիններ՝

«Brexit-ի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին». Թերեզա Մեյ

Brexit-ի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, սակայն տակավին մի շարք չլուծված հարցեր են մնում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ:

Նոյեմբերի 12-ին այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, որը ճառով ելույթ է ունեցել Լոնդոնի Սիթիի լորդ-քաղաքագլխի կազմակերպած ճաշկերույթում, տեղեկացնում է -ը: «(ԵՄ-ից) մեր դուրս գալու բանակցությունները մոտենում են ավարտին:

Եվ մենք համառորեն աշխատում ենք՝ համաձայնագրում մնացած հարցերի շուրջ առաջընթացի հասնելու համար: Երկու կողմերն էլ ցանկանում են համաձայնության հասնել: Սակայն այն, ինչ մենք համաձայնեցնում ենք, չափազանց դժվար է»,- ասել է նա՝ նկատի ունենալով Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ սահմանային ռեժիմի հարցը Brexit-ից հետո, որը քննարկելիս Լոնդոնը պնդում է Իռլանդական ծովով մաքսային սահմանի անցկացման անթույլատրելիությունը:

«Բրիտանացի ժողովուրդը ցանկանում է, որ մենք շարունակենք Brexit-ը, եւ ես լի եմ վճռականությամբ իրականացնելու այն»,- ասել է նա՝ նշելով, որ Brexit-ի շուրջ գործարքը չի կնքվի «ամեն գնով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս