
Պենտագոնը խոստացել է մարտական լազերներով զինել ամերիկյան բանակը

Ամերիկյան բանակը մի քանի տարվա ընթացքում մեծ հզորության լազերային զենք կստանա: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Մայքլ Գրիֆինը:
«Իմ կարծիքով՝ մեզ մի քանի տարվանից ոչ ավելի է բաժանում էներգիայի ուղղորդված հաղորդման մարտական զենքի ստեղծումից, հատկապես դա վերաբերում է լազերներին»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:
Դրա հետ մեկտեղ Գրիֆինն ընդգծել է, որ նման զենքի ստեղծումն ԱՄՆ-ից կպահանջի ֆինանսական ծախսերի եռակի-քառակի ավելացում ներկայիս իրադրության համեմատությամբ: Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները նաեւ մտադիր են հզոր միկրոալիքային ճառագայթումն օգտագործել այնպիսի ռազմական տեխնիկայի ստեղծման համար, որը թույլ տա շարքից հանել պոտենցիալ հակառակորդի անօդաչուները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: