Բաժիններ՝

Աֆղանստանի նախագահը հնարավոր է համարում թալիբների հետ հաշտության համաձայնագրի կնքումը. Anadolu

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, թե հույս ունի հաշտության համաձայնագիր կնքել «Թալիբան» արմատական շարժման հետ: Այս մասին, ինչպես նոյեմբերի 13-ին հայտնել է Anadolu գործակալությունը, նա ասել է Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանողների հետ կայացած տեսազրույցի ժամանակ։

«Հարցն այն չէ, թե դա (հաշտությունը թալիբների հետ) կլինի արդյոք: Հարցն, իմ կարծիքով, այն է, թե երբ դա տեղի կունենա: XXI դարում արդեն դժվար է պատերազմներն ավարտել ռազմական մեթոդներով: Աֆղանստանի եւ «Թալիբանի» դիմակայությունը կլուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել է նա:

Նախագահը նշել է, որ «Թալիբանն» այժմ «շահած դիրքում չէ»: Գանին ասել է, որ «ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի կառավարության միջեւ հստակ համաձայնություններ կան հաշտության գործընթացի առաջշարժման վերաբերյալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս