Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայում գաղտնի հրթիռային զինափորձարաններ են գտել

Հյուսիսային Կորեայում հայտնաբերել են 13 գաղտնի հրթիռային բազաներ: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters-ը, ասված է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցում։

Ինչպես ենթադրվում է, ընդամենը երկրում գործում է շուրջ 20 գաղտնի ռազմակայան: Կենտրոնի փորձագետ Ջոզեֆ Բերմուդեսի խոսքով՝ չնայած ԱՄՆ-ի հետ վարվող բանակցություններին, ԿԺԴՀ-ի իշխանություններն օբյեկտները պահում են աշխատանքային վիճակում: Դրանցում նաեւ անցկացվում են ենթակառուցվածքի բարելավման ոչ մեծ աշխատանքներ:

Բազաները տեղաբաշխված են հեռավոր լեռնային շրջաններում, ասված է փաստաթղթում: Դրանցում կարող են գտնվել տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռներ: Դրանցից ամենախոշորը, ինչպես ենթադրվում է, կարող է հասնել ԱՄՆ-ի տարածք: Ինչպես նշում է Բերմուդեսը, օբյեկտներում չկան արձակման կայանքներ: «Միեւնույն ժամանակ հրթիռները կարող են ռազմակայանից արձակվել արտակարգ դրության դեպքում»,-գրում է նա:

Մասնավորապես, Սաքքանմոլի բազան, որը գտնվում է հարավկորեական սահմանից ոչ հեռու, աշխատունակ վիճակում է: Նոյեմբերի 12-ին The New York Times թերթը հրապարակել է արբանյակից արված լուսանկար, որտեղ, ենթադրաբար, պատկերված է Սաքքանմոլը: Ինչպես գրում է հրատարակությունը, ամերիկյան հետախուզությունը 16 գաղտնի օբյեկտներ է հայտնաբերել ԿԺԴՀ-ի տարածքում:

Փհենյանն ավելի վաղ պաշտոնապես չի հայտարարել գտնված ռազմակայանների գոյության մասին, նշում է Reuters-ը: Մինչդեռ, վերլուծաբանների խոսքով՝ միջուկային բոլոր օբյեկտների հաշվառումը միջուկազերծման ծրագրի կարեւոր մասն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս