ԱՄՆ-ի իշխանություններն, սկսած հունիսի 11-ից, կսկսեն սահմանափակել ամերիկյան այցագրերի գործողության ժամկետը, որոնք տրվում են Չինաստանից դիմողներից ոմանց:
Աֆղանստանի արեւելքում «Հաքքանի» ահաբեկչական ցանցի տասնվեց «դաշտային հրամանատարներ» են սպանվել անվտանգության ուժերի կողմից երկրում անցկացված հատուկ գործողության ընթացքում:
Tesla ընկերության արտադրության ավտոմոբիլը Լագունա Բիչ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ինքնաղեկասարքի ռեժիմով ընթացքի ժամանակ բախվել է ոստիկանության կանգնած ավտոմեքենային:
Իրավակարգի ուժերը Փարիզում ձեռնամուխ են եղել միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկի տարհանմանը:
Կուբայի կենտրոնական մասում չորս մարդ է զոհվել «Ալբերտո» մերձարեւադարձային փոթորկի հարուցած հեղեղումների պատճառով:
Կիեւի Դնեպրովսկի շրջանում իր տանն անհայտ անձինք թիկունքից կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին:
Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել հրադադարի ռեժիմը հարվածների փոխանակումից հետո, որը շարունակվում էր գրեթե 24 ժամ:
106-ամյա բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում է տղամարդկանց հետ հարաբերություններից լրիվ հրաժարվելը:
Մեծ Բրիտանիայում կայացել է Անձրեւորդերի ավանդական ամենամյա փառատոնը: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչպես է ընթացել միջոցառումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, վերջին երեք ամսում Չինաստանում ավելի քան 10 նոր մակնիշ է գրանցել իր բրենդի համար:
Սանկտ Պետերբուրգում լարագնացը 40 մետր բարձրությամբ Նեւայի վրայով անցել է մասերն անջատած Դվորցովի կամրջի հենամեջերի միջեւ:
Մայիսի 29-ին Կիևում սպանվել է լրագրող Արկադի Բաբչենկոն:
«Վստահ չեմ, որ մենք շոշափելի արդյունք կունենանք, բայց կունենանք գոնե վերահսկելի փխրուն խաղաղություն շփման գծում մինչև հակամարտության ամբողջական կարգավորումը»,- ասաց Ալեքսանդր Ռարը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծիք է հայտնել, որ Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանրապետությունների անկախության ճանաչումը եւ նրանց միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն աշխարհի կողմից այդ հանրապետությունների ճանաչման գործընթացի միայն սկզբն է:
Դատախազությունը Լիեժում տեղի ունեցած հրաձգության հետաքննություն է սկսել հակաահաբեկչական հոդվածով:
Տասնյակ պաղեստինցիներ մայիսի 29-ին սկսել են Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու՝ «Ազատության նավեր» կոչվող ակցիան:
Իսրայելական օդուժը գրոհել է Գազայի հատվածի կենտրոնական մասի վրա՝ ի պատասխան Իսրայելի հարավի բնակավայրերի ականանետային գնդակոծումների:
Երկու ոստիկան եւ մեկ անցորդ են մայիսի 29-ին սպանվել Բելգիայի Լիեժ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
Գերմանիան կշարունակի Իրանին ընդառաջել տնտեսության եւ առեւտրական լավ հարաբերությունների վերականգնման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը պահպանում է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել ՌԴ-ի կառավարության կողմից ԱՊՀ-ի երկրների մտավոր սեփականության շուկայի կազմավորման եւ զարգացման համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին:
ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության փոխնախագահ Կիմ Յոն Չոլը մայիսի 29-ին ժամանել է Պեկին, որտեղից կուղեւորվի ԱՄՆ՝ մասնակցելու երկու երկրների ղեկավարների հնարավոր գագաթնաժողովի նախապատրաստման բանակցություններին:
99 տարեկան հասակում մայիսի 28-ին մահացել է դանիացի գիտնական Ենս Քրիստիան Սքոուն, որը քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 1997 թվականին:
ԱՄՆ-ը ներկայում ԿԺԴՀ-ի հետ ընթացող կոնսուլտացիաներում ձգտում է հասնել այն բանին, որ Փհենյանը համաձայնի մոտ ժամանակներս իր ունեցած մինչեւ 20 միջուկային մարտագլխիկների տեղափոխմանը Միացյալ Նահանգներ:
Հնդկաստանում մայիսի 28-ին առնվազն 33 մարդ է զոհվել ամպրոպների հետեւանքով, որոնք ուղեկցվել են տեղատարափ անձրեւներով եւ սաստիկ քամիով:
2011-ից մինչեւ 2014 թվականը Թաիլանդի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Յինգլաք Չինավաթը, որը հեռակա հինգ տարվա բանտարկության է դատապարտված, տասնամյա այցագիր է ստացել Մեծ Բրիտանիայում:
Կանադայում ոստիկանությունն ավելի քան 1,8 հազար մարդու է տարհանել Սթրեթֆորդ (Օնտարիոյի նահանգ) քաղաքի Festival թատրոնի շենքից, որտեղ մարդիկ հավաքվել էին տեղի ամենամյա թատերական փառատոնի բացմանը:
Սպիտակ տունը որոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը հետաձգել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպման շուրջը շարունակվող բանակցությունների ֆոնին:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հորդառատ անձրեւներ են սկսվել, երբ մերձարեւադարձային «Ալբերտո» անվանումը կրող փոթորիկը ազդարարեց 2018 թվականի ատլանտյան ծովամրրիկների սեզոնը։ Փոթորիկը տարածվել է մինչեւ Կուբա։
Արմատականները մայիսի 29-ի առավոտյան Գազայի հատվածից առնվազն 25 հրթիռ ու արկ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին: