Բաժիններ՝

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 44-ի

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 44-ի: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Մինչ այդ Associated Press-ը հայտնել էր 42 զոհվածների մասին:

Նշվում է, որ զոհվածների մարմինները հայտնաբերվել են այրված ավտոմեքենաներում եւ տներում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է 31 մարդ, եւս 228-ը համարվում է անհայտ կորած:

Կրակը ոչնչացրել է 6700 շենք, դրանց մեծ մասը բնակելի տներ են: Գրեթե լիովին այրվել է Փարամաունթ Ռանչ քաղաքը, որտեղ նկարահանել են բազմաթիվ կինոժապավեններ, այդ թվում «Վայրի Արեւմուտքի աշխարհը» սերիալը: Ամբողջ նահանգում ավելի քան 300 հազար մարդ հարկադրված է եղել լքելու իր տունը: Հիմնական մասը տարահանվել է Լոս Անջելեսի օկրուգում՝ 170 հազար մարդ:

Հայտնի անձինք, որոնց ափամերձ տները Հարավային Կալիֆոռնիայում վնասվել կամ ավերվել են հրդեհի հետեւանքով, համերաշխություն են հայտնել տուժած բնակիչների հետ եւ շնորհակալություն են հայտնել հրշեջներին: Հրդեհների դեմ պայքարում, որոնք ճանաչվել են Կալիֆոռնիայի պատմության մեջ ամանաավերիչները, գործի են դրված ավելի քան 400 հրշեջներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս