Բաժիններ՝

«Անհապաղ ու շտապ կարգով միջամտել իրադրությանը ագրեսիան կանգնեցնելու նպատակով». Մահմուդ Աբաս

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել համաշխարհային հանրակցությանն անհապաղ միջամտել Գազայի հատվածի իրադրությանը եւ կանգնեցնել Իսրայելի արգեսիան: Այդ մասին հայտնել է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը:

Ըստ նրա տեղեկատվության՝ Աբասը հեռախոսային բանակցություններ է անցկացրել տարածաշրջանի ու աշխարհի ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց «անհապաղ ու շտապ կարգով միջամտել իրադրությանը ագրեսիան կանգնեցնելու նպատակով»: «Անհրաժեշտ Է կանխել էսկալացիան եւ թույլ չտալ տարածաշրջանի հետագա գլորքը դեպի էլ ավելի մեծ անկայունություն ու ավերածություններ»,- նշել է նա:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ի երեկոյից Գազայի հատվածից 370 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 100-ը կալանվել են հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգի կողմից:

Haaretz թերթը հայտնել է, որ հրթիռակոծումների հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Իսրայելացի բժիշկները հայտնել են 53 տուժածների մասին: Բանակի մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը ի պատասխան հրթիռակոծումների 100-ից ավելի ռազմական օբյեկտներ է խոցել Գազայի հատվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս