Բաժիններ՝

«ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են մինչև ՀՆԱ-ի երկու տոկոսը». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներից տասնմեկը ռազմական ծախսերն ավալացրել են մինչեւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսը: Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Իրադրությունը խառն է, բայց այն շատ ավելի լավ է, քան երեք տարի առաջ, երբ ՀՆԱ-ի 2 տոկոսին հասնելն ապահովել էին դաշինքի երեք անդամներ, իսկ այժմ եւս ութ դաշնակիցներ»,- ասել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բեռլինում ՆԱՏՕ-ի արդյունաբերական համաժողովում: Ելույթը հեռարձակվել է դաշինքի կայքում:

Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ միջին հաշվով ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների պաշտպանության ծախսերի ծավալն այս պահին կազմում է ՀՆԱ-ի 1,5 տոկոսից պակաս մասը՝ սառը պատերազմի շրջանի վերջի ՀՆԱ-ի 3 տոկոսի դիմաց:

2014 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում է ընդունվել, որ հեռանկարում դաշինքի բոլոր երկրներն իրենց պաշտպանական ծախսերը հասցնեն մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դաշինքի գծով գործընկերներին կոչ է արել կատարել Բուխարեստում ձեռք բերված համաձայնությունները՝ պաշտպանության ծախսերն ավելացնելու մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը՝ սպառնալով հակառակ դեպքում կրճատել ԱՄՆ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության ապահովման ընդհանուր ծրագրերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս