Բաժիններ՝

ԿՀՎ-ն գտնում է, որ սաուդյան գահաժառանգ արքայազնը մեղսակից է լրագրող Խաշկոջիի սպանությանը. New York Times

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունում գտնում են, որ իրենց տրամադրության տակ հայտնված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Սաուդյան Արաբիայի պատվիրակության անդամներից մեկը Ստամբուլից էր Ռիադին զեկուցում է առաջադրանքի կատարման մասին, մատնանշում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալման ալ Սաուդի մեղսակցությունը լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը: Այդ մասին գրել է New York Times թերթը:

Այդ խոսակցությունը տեղի է ունեցել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Խաշկոջիի սպանության օրը: Այն ժամանակ Մահեր Աբդուլազիզ Մութրեբը՝ Սաուդյան Արաբիայի 15 հոգուց բաղկացած պատվիրակության անդամներից մեկը, որն այդ ժամանակ գտնվում էր Թուրքիայում, զանգահարել է եւ զրուցակցին խնդրել՝ «փոխանցել պետին, որ գործն արված է»:

Խոսակցության մեջ գահաժառանգ արքայազնի անունը չի շոշափվում, սակայն ԿՀՎ-ում այդ ձայնագրությունը որպես հանգուցային հանցանշան են դիտում Մոհամեդ բեն Սալման դեմ՝ նրան համարելով հենց այն «պետը», որի մասին նշվել է ձայնագրված խոսակցության մեջ: Ընդսմին թուրքական հետախուզությունը գտնում է, որ զանգահարվել է գահաժառանգ արքայազնի օգնականներից մեկին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս